«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

«ՀՀԿ-ն ինչ-որ մեկի ֆորա տալու խնդիրը չունի»

«ՀՀԿ-ն ինչ-որ մեկի ֆորա տալու խնդիրը չունի»
13.11.2012 | 15:06

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադառնալովՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, մասնավորապես ասաց. «Իմ առաջին հայտարարությանը հետեւեցին տարբեր մեկնաբանություններ: Ես խնդրել եմ, որ որեւէ շահարկում չանեն եւ սլաքներն այլ ուղղությամբ չտանեն: Ես նկատի եմ ունեցել պլատոնական սիրախաղի մասնակիցներին, քաղաքական կուսակցությունների անդամներին, իսկ կարծեմ երկրորդ նախագահը քաղաքական կուսակցության անդամ չէ»:

Լրագրողների հարցադրմանը, թե` ձեր հնչեցրած հայտարարությունը չի համապատասխանում ներկայիս բացատրությանը, քանի որ բանակցողներն ամեն ինչ անում են բաց տեքստով, իսկ Դուք հայտարարել էիք փակ, հետնաբեմում ընթացող բանակցությունների մասին՝ նա պատասխանեց, որ ինչ հայտարարել է, ասել է շատ հստակ: Նա նաև հավաստեց, թե Քոչարյանին նկատի չի ունեցել. «ՈՒմ ակնարկել եմ՝ շատ հստակ ասել եմ: Իսկ անուններ, ականջներ դուք կարող եք ինքներդ տեսնել: Մարդիկ կան, որ նայում ու տեսնում են, մարդիկ կան, որ նայում են ու չեն տեսնում, մարդիկ էլ կան, որ ոչ նայում են, ոչ էլ տեսնում են: Ես եւ նայում եմ, ե՛ւ տեսնում եմ: Ոչ մեկից չեմ վախենում: Քոչարյանը ոչ հրապարակային, ոչ էլ թաքուն սիրախաղերի չի մասնակցել»:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը՝ համամասնական եւ մեծամասնական ընտրակարգի մասին, որտեղ նշված էր, որ մեծամասնական ընտրակարգը դեռ այն ժամանակ է ուզեցել վերացնել, բայց չի արել նրա համար, որ իշխանությունը «ֆորա» ունենա, Էդուարդ Շարմազանովն ասաց. «ՀՀԿ-ն ֆորա տվել է, ոչ թե վերցրել է: ՀՀԿ-ն միշտ ֆորա տվողի կարգավիճակում է եղել, ինչ-որ մեկի ֆորա տալու խնդիրը չունի: Երկրորդ նախագահն ունի իր կարծիքը, մենք ունենք մեր կարծիքը: Ես հարգանքով եմ վերաբերում բոլոր քաղաքական գնահատականներին: ՀՀԿ-ն երբեք ֆորայի կարիք չի ունեցել»:

Դիտվել է՝ 2150

Մեկնաբանություններ