Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Քիր Սթարմերը, պաշտոնը ստանձնելուց հետո, առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ և վստահեցրել ՈՒկրաինային իր աջակցության մասին: «Առաջնորդները վերահաստատել են ՈՒկրաինայի հանդեպ իրենց հավատարմության ուժը, իսկ վարչապետն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունն Ուկրաինային անսասան է»,- ասվում է Սթարմերի գրասենյակի հայտարարության մեջ։               
 

Սերժ Սարգսյանն ընդունել է Բուլղարիայի Հանրապետության հաշվիչ պալատի նախագահ Վալերի Դիմիտրովին

Սերժ Սարգսյանն ընդունել է Բուլղարիայի Հանրապետության հաշվիչ պալատի նախագահ Վալերի Դիմիտրովին
08.11.2012 | 12:43

Նախագահ Սերժ Սարգսյանն երեկ ընդունել է Բուլղարիայի Հանրապետության հաշվիչ պալատի նախագահ Վալերի Դիմիտրովին:

Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին և ընդգծել, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում բարեկամ Բուլղարիայի հետ հարաբերությունների խորացմամբ: Երկու ժողովուրդների վաղեմի բարեկամությունը, Հանրապետության ղեկավարի համոզմամբ, ամուր հիմք և նպաստավոր պայմաններ է ստեղծել միջպետական հարաբերությունների բնականոն զարգացման համար:

Նախագահի խոսքով, Բուլղարիայի հաշվիչ պալատի նախագահի այցը Հայաստանի վերահսկիչ պալատի հետ գործընկերային կապերն ամրապնդելու և համագործակցությունն ընդլայնելու փոխադարձ պատրաստակամության վկայությունն է, որը կարևոր է նաև միջպետական հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Հանրապետության նախագահը եվրամերձեցման ճանապարհն ընտրած Հայաստանի համար կարևորել է նաև ԵՄ անդամ Բուլղարիայի հետ բարեփոխումների իրականացման գործում փորձի փոխանակումը:

Բուլղարիայի հաշվիչ պալատի նախագահը նշել է, որ այցի շրջանակներում նախատեսում է Հայաստանի վերահսկիչ պալատի իր գործընկերոջ հետ երկու երկրների բարձրագույն վերահսկիչ կառույցների միջև համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ ստորագրել, որն ավելի կամրապնդի երկկողմ կապերն ու համագործակցության հետագա ընդլայնման հիմք կդառնա:

Վալերի Դիմիտրովը մեծագույն հարգանքով է խոսել երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում զգալի դերակատարություն ունեցող բուլղարահայ համայնքի մասին, որը նրա խոսքով, իր նշանակալի ավանդն ունի նաև Բուլղարիայի մշակութային, տնտեսական ու հասարակական-քաղաքական կյանքում:

Դիտվել է՝ 1414

Մեկնաբանություններ