Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

Կբարելավվեն քրեակատարողական հիմնարկների պայմանները

Կբարելավվեն քրեակատարողական հիմնարկների պայմանները
01.11.2012 | 14:09

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 400 ազատազրկվածների համար նախատեսվող մասնաշենքի շինարարությունը 2013 թ. ավարտելու նպատակով գործադիրը նախարարությանը հատկացրել է 500 մլն դրամ։ Մասնաշենքի շահագործմամբ մասնակիորեն կլուծվի քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության հարցը։ Բացի այդ, ինչպես նշել է ՀՀ վարչապետը, որոշման իրականացումը թույլ կտա խուսափել ավելորդ ծախսից։ Ամբողջ շինարարության ավարտից հետո ԱՄՆ գործընկերները խոստացել են տեխնիկական աջակցություն ցուցաբերել, համապատասխան սարքավորումներ ձեռք բերել։ 400 տեղանոց մասնաշենքը շահագործման կհանձնվի եկող տարվա երկրորդ կեսին։

ՀՀ կառավարությունը հաստատել է ընդերքը նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության նպատակով տրամադրելու կարգը, որով կարգավորվում են այդ գործընթացի հետ կապված հարաբերությունները։ Մասնավորապես, ամրագրվում են նշված ուսումնասիրության համար նախատեսված պայմանագրային տարածքների չափերն ու սահմանները։ Հաջորդ որոշմամբ գործադիրը հաստատել է նավթի և բնական գազի արտադրանքի բաժանման պայմանագրի օրինակելի ձևը։ Պայմանագրով կառանձնացվեն պայմանական տարածքներում նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման աշխատանքի ժամկետները, կսահմանվեն դրանց նվազագույն ծավալը, արժեքը, նավթի և գազի շուկայական արժեքի որոշման եղանակը և այլն։
Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց նպատակն է կանոնակարգել Սևանի և Հրազդանի ավազանային համապարփակ կառավարումը։ Մեկ այլ որոշմամբ հաստատվել է Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրով ,Մանրամասն նախագծման և վերահսկողության աշխատանքներիե իրականացման նպատակով բանակցության արդյունքը` «Արտելիա Ville & Transport» ընկերությանը 2 մլն 757 հազար եվրո պայմանագրային արժեքով ծառայությունների մատուցող և աշխատանքի կատարող ճանաչելու վերաբերյալ։ Ծրագրով նախատեսված է վերականգնել Երևանի «Աերացիա» կեղտաջրի կոյուղու մաքրման կայանը, նորոգել քաղաքի հիմնական կոլեկտորներն ու մայր ջրատարները, արդիականացնել ջրամատակարարման ներքին ցանցերը և այլն։

Դիտվել է՝ 1194

Մեկնաբանություններ