«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հոկտեմբերի 22-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Ֆուչիկ, Մարգարյան փողոցների ու նրբանցքների, Հալաբյան փողոցի 41-65 շենքերի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: