Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Նախագահն ընդունել է Իտալիայի պաշտպանության նախարար Ջամպաոլո Դի Պաոլային

Նախագահն ընդունել է Իտալիայի պաշտպանության նախարար Ջամպաոլո Դի Պաոլային
17.10.2012 | 11:49

Նախագահ Սերժ Սարգսյանն երեկ ընդունել է Իտալիայի պաշտպանության նախարար, ծովակալ Ջամպաոլո Դի Պաոլային:

Սերժ Սարգսյանը ողջունել է նախարար Ջամպաոլո Դի Պաոլայի այցը մեր երկիր և ընդգծել, որ Հայաստանը կարևորում է Իտալիայի հետ բազմաշերտ համագործակցությունը, այդ թվում՝ պաշտպանության բնագավառում երկկողմ կապերի ամրապնդումը:

Երկուստեք գոհունակությամբ է նշվել, որ Իտալիայի պաշտպանության նախարարի այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրմամբ կձևավորվեն այդ ոլորտում երկկողմ փոխգործակցության ծավալման իրավական հիմքերը:

Զրուցակիցները բարձր են գնահատել դարերի պատմություն ունեցող հայ-իտալական բարեկամական կապերը, որոնք, նրանց համոզմամբ, ամրապնդվում են նաև տարբեր մակարդակի փոխայցելություններով:

Իտալիայի պաշտպանության նախարարը նշել է, որ հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին քաջածանոթ է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում պահվող արժեքավոր աշխատություններից և անչափ տպավորված է համաշխարհային քաղաքակրթության մեջ հայերի ունեցած մեծ ներդրումով:

Դիտվել է՝ 994

Մեկնաբանություններ