Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Քիր Սթարմերը, պաշտոնը ստանձնելուց հետո, առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ և վստահեցրել ՈՒկրաինային իր աջակցության մասին: «Առաջնորդները վերահաստատել են ՈՒկրաինայի հանդեպ իրենց հավատարմության ուժը, իսկ վարչապետն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունն Ուկրաինային անսասան է»,- ասվում է Սթարմերի գրասենյակի հայտարարության մեջ։               
 

ՀՀ նախագահը ներկա է եղել «ԴիջիԹեք էքսպո-2012»-ի բացմանը

ՀՀ նախագահը ներկա է եղել «ԴիջիԹեք էքսպո-2012»-ի բացմանը
05.10.2012 | 15:57

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել «ԴիջիԹեք էքսպո-2012» տեխնոլոգիական 8-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը:
Հանրապետության ղեկավարը շրջել է տեղեկատվական, հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում իրենց ձեռքբերումները ներկայացրած տեղական և արտասահմանյան հարյուրից ավելի կազմակերպությունների տաղավարներում, ծանոթացել ցուցադրանյութերին՝ ՏՏ սարքավորումների և համակարգերի, ինժեներական և բարձր տեխնոլոգիական, մոբայլ, համակարգչային գրաֆիկայի և մուլտիմեդիայի, ֆինանսաբանկային և նորարարական լուծումներին, ինչպես նաև էլեկտրոնային կառավարման ոլորտի զարգացման հնարավորություններին:
Նախագահը ցուցահանդեսի շրջանակում ներկա է գտնվել նաև հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացումն ապահովելու նպատակով՝ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի միջև համագործակցության վերաբերյալ հուշագրի ստորագրմանը:
Սերժ Սարգսյանը ծանոթացել է նաև ռոբոտատեխնիկայի զարգացման և աջակցման ծրագրի շրջանակներում ,ԴիջիԹեք էքսպոե-ում ցուցադրված աշխատանքներին, որոնց ստեղծմանն իրենց ուսուցիչների հետ ակտիվ մասնակցություն են ունեցել նաև հանրապետության տարբեր ուսումնական հաստատությունների տաղանդավոր աշակերտներ:
Նախագահը ցուցահանդեսին մասնակցող ուսուցիչներին շնորհավորել է ցուցադրությանն արժանավայել ներկայանալու և նաև մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ: Սերժ Սարգսյանը, ի դեմս նրանց՝ տոնի առթիվ շնորհավորել է նաև Հայաստանի բոլոր ուսուցիչներին:
«Ուսուցիչների և նրանց աշխատանքի վերաբերյալ գեղեցիկ խոսքեր ասելը երևի ամենահեշտն է. մեզնից յուրաքանչյուրն իր կյանքի ընթացքում բազմաթիվ առիթներ է ունեցել հիացմունքի ու շնորհակալության խոսքեր ասելու իր ուսուցիչներին: Եվ իսկապես հրաշալի է, որ մենք սերնդե սերունդ կարողանում ենք գիտակցել ու արժևորել ուսուցչի առաքելությունն ու մեծ դերը: Դա նշանակում է, որ մենք հասկանում ու ընկալում ենք նաև կրթության դերը:
Այսօր մենք, որպես պետություն, գեղեցիկ խոսքերից բացի կոնկրետ գործով ենք փորձում ցույց տալ մեր վերաբերմունքը ձեր աշխատանքի նկատմամբ: Այն ամենը, ինչ մենք սկսել ենք ու արդեն իսկ ծրագրել ենք, մեկ նպատակ ունի. անընդհատ բարձրացնել կրթության դերը և ուսուցչի առաքելությունը մեր հասարակության մեջ, ապահովել ձեր արժանապատիվ հասարակական դիրքն ու ստեղծագործելու ազատությունը:
Կրկին շնորհավորում եմ ձեզ և Հայաստանի բոլոր ուսուցիչներին, մաղթում եմ անսպառ եռանդ և ուշիմ աշակերտներ:
Հաջողություն ձեզ: Շնորհակալ եմ», - ասել է Սերժ Սարգսյանը:

Դիտվել է՝ 1018

Մեկնաբանություններ