Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

Վերանորոգվում է Հին Նորքը սնուցող ջրատարը

Վերանորոգվում է Հին Նորքը սնուցող ջրատարը
03.10.2012 | 18:41

Հոկտեմբերի 2-ին, երեկոյան «Երևան Ջուր» ՓԲԸ ահազանգ է ստացվում Նորք-Մարաշից ջրամատակարարման դադարեցման մասին: Ստուգմամբ պարզվում է, որ վթարվել է վարչական շրջանը սնուցող հիմնական, 500մմ տրամագծով թուջե ջրատարը, որով Կաթնաղբյուրից ջուր է մատակարարվում սպառողներին:

Ըստ ընկերության «Արևելք» շահագործման տնօրինության «Մարաշ» տեղամասի գլխավոր ճարտարագետ Գևորգ Հակոբյանի, անմիջապես ձեռնարկվում են համապատասխան միջոցներ վթարի վայրի հայտնաբերման և դրա հետևանքների վերացման նպատակով: Հին Նորքի Այգիներ փողոցում ի վերջո հաջողվում է հայտնաբերել խողովակի վթարված հատվածը՝ մոտ 12 մետր երկարությամբ, որի փոխարինման նպատակով կենտրոնացվում է պահանջվող տեխնիկա և մասնագետներ, խողովակներ ու այլ ծախսանյութեր:
Աշխատանքների արագ ընթացքին որոշակիորեն խոչնդոտում է նեղլիկ փողոցը, որի պատճառով տեխնիկան չի կարողանում ողջ հզորությամբ գործել: Շատ բան արվում է ձեռքով, ինչը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում: Այնուամենայնիվ, ըստ Գևորգ Հակոբյանի՝ արվում է հնարավորինս հոկտեմբերի 4-ին, առավոտյան ստորև նշված տարածքների ջրամատակարարման վերսկսման համար. Նորք-Մարաշ վարչական շրջանի թիվ 1, 2, 4, 5, 6, 8, 13, Այգիներ, Ամառանոցային և Ս.Խանզադյան փողոցներ, 7-րդ փողոցի 1-90, 9-րդ փողոցի 1-85, 11-րդ փողոցի 1-27, 55-85 համարներ և հարակից տարածքներ:

Դիտվել է՝ 1071

Մեկնաբանություններ