Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

Կարեն Ավագյան. «Եթե Օսկանյանն ինչ-որ մեկին խանգարում է, ապա հաստատ այդ մարդկանց պետք է փնտրել ՀՀԿ-ից դուրս»

Կարեն Ավագյան. «Եթե Օսկանյանն ինչ-որ մեկին խանգարում է, ապա հաստատ այդ մարդկանց պետք է փնտրել ՀՀԿ-ից դուրս»
03.10.2012 | 12:07

Արդեն անշրջելի իրողություն է. մեր երկրում յուրաքանչյուր ընտրություն ավելի ու ավելի որակյալ է, կազմակերպված, նվազագույն թերություններով, միջազգային չափանիշներին համապատասխան, ինչը խոստովանում են հեղինակավոր կառույցները, ինչը, սակայն, մարսել չեն կարողանում մեր քաղաքական դաշտի որոշ խաղացողներ։

Ընդդիմադիրները և ընդդիմադիրների շորեր հագած որոշ քաղաքական ուժեր պարզապես չեն կարողանում խոստովանել իրենց թուլությունը, թերություններն ու անկարողությունը և քննադատությամբ փորձում են արդարացնել սեփական ֆիասկոն։
Ովքեր չեն կարողանում մարսել մեր հաղթանակները, մի խորհուրդ. պետք չէ սեփական պարտության համար մեղադրել աշխարհին, ձեր ներսում փնտրեք ձախողումների իրական պատճառները:
Վարդան Օսկանյանի գործի մասին։
Այս երկօրյա քննարկումները ցույց տվեցին, որ քաղաքական քննադատներին ավելի շատ հուզում են ոչ թե Վարդան Օսկանյանն ու նրա գործը, այլ իրենց սեփական քաղաքական հաշվարկներն ու ճակատագրերը։ Գաղտնիք չէ նաև, որ Օսկանյանի հրապարակային պաշտպանության գործին լծված որոշ մարդիկ հոգու խորքում իրականում ուրախացած են Օսկանյանի հնարավոր թուլացմամբ։ Եթե Օսկանյանն ինչ-որ մեկին խանգարում է, ապա հաստատ այդ մարդկանց պետք է փնտրել ՀՀԿ-ից դուրս։ Ոմանք ասում են՝ քաղաքական հետապնդում է, այն էլ ոչ թե Օսկանյանի, այլ ինչ-որ կուսակցության նկատմամբ։ Ծիծաղաշարժ այս հայտարարութունը չի դիմանում և ոչ մի քննադատության։
Նախ՝ փաստ 1-ին՝ եթե իրոք քաղաքական հետապնդում է ողջ կուսակցության հանդեպ, ապա ինչո՞ւ է այդ դեպքում տվյալ կուսակցության ղեկավարն այսքան հանգիստ վերաբերվում այս քննարկումներին։
Փաստ 2-րդ. մեր ԲՀԿ-ական գործընկերներն իրենց հայտարարություններում քանիցս նշել են, որ Վարդան Օսկանյանը չի արտահայտում կուսակցության կարծիքը։
Փաստ 3-րդ. «հետապնդվող» կուսակցության կարկառուն դեմքերից մեկին՝ հանրապետության երկրորդ քաղաքում քաղաքապետ առաջարկում է երկրի նախագահը՝ իշխող քաղաքական ուժի ղեկավարը։
Իմ գործընկերներից մեկը քննարկումների ժամանակ այս ամբիոնից հայտարարեց, որ պատգամավորներից քչերը կարող են հայտարարել իրենց ֆինանսական կարողությունների մասին ողջ տեղեկատվությունը։ Տպավորություն է ստեղծվում, որ այդ մարդկանց մոտ գործում է ով շուտ կասի սկզբունքը։ Հավանական է գուցե՝ որոշ մարդկանց մոտ աշխատում է ինքնապաշտպանական բնազդը, և իրենք, պրոեկցելով Օսկանյանի գործը սեփական կենսագրության վրա, սարսափահար են լինում այն մտքից, որ աչքերը կապած, բայց կշեռքն ու սուրը ձեռքին հայրենական Ֆեմիդան մի օր կարող է իրենց էլ կանչի պատասխանատվության։
Այսպիսով՝ ոչ ոք Օսկանյանի հետևից չի ընկել, իսկ պողտոր ջրում քաղաքական ձկնորսության ելած գործիչներին մնում է հորդորել՝ դուք ձեր հետևից չընկնեք, ոչ ոք չի ընկնի։

Դիտվել է՝ 1159

Մեկնաբանություններ