Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Քիր Սթարմերը, պաշտոնը ստանձնելուց հետո, առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ և վստահեցրել ՈՒկրաինային իր աջակցության մասին: «Առաջնորդները վերահաստատել են ՈՒկրաինայի հանդեպ իրենց հավատարմության ուժը, իսկ վարչապետն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունն Ուկրաինային անսասան է»,- ասվում է Սթարմերի գրասենյակի հայտարարության մեջ։               
 

Պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցման ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պատասխանը

Պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցման ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պատասխանը
02.10.2012 | 19:25

Հարց1. Օսկանյանի հաշվեհամարին որքան գումար է եղել Հանթսմանի փոխանցումը ստանալու պահին:
Ա.Հ. - Վ. Օսկանյանի բանկային հաշվի քաղվածքից պարզ երևում է, որ երբ 1.427.000 ԱՄՆ դոլարը 2011 թվականի հունվարի 13-ին փոխանցվել է Վ. Օսկանյանի անձնական հաշվեհամարին, այդ օրվա դրությամբ հաշվի մնացորդը եղել է «0»: Դրանից 1.200.000 ԱՄՆ դոլարը ձևակերպվել է որպես տիպային ավանդ, մնացած 227.000 ԱՄՆ դոլարից 181.000 ԱՄՆ դոլարը ելք է արվել և ծախսվել անձնական նպատակներով: Վ. Օսկանյանի կողմից նշված 410.000 ԱՄՆ դոլարն այդ նույն հաշվին փոխանցվել է 2011 թ. օգոստոսի 31-ին, իսկ մինչ այդ նա արդեն ամբողջությամբ ծախսել է 227.000 ԱՄՆ դոլարը, և այդ օրվա դրությամբ մնացորդը կազմել է 935 ԱՄՆ դոլար 20 ցենտ, իսկ 410.000 ԱՄՆ դոլարից ոչ մի լումա ,Սիվիլիթասե հիմնադրամին չի փոխանցվել, և այդ հաշվից դրանք ելքագրվել են տարբեր այլ նպատակներով օգտագործելու համար: Վ. Օսկանյանի կողմից իր դրամական շարժի վերլուծությունն ակնհայտ աղավաղումներ է պարունակում ցույց տալու համար, որ իբրև թե հաշիվները խառնվել են և փոխանցումները կատարվել են և՛ իր և՛ «Սիվիլիթաս» հիմնադրամի միջոցներից, սակայն ակնհայտ է, որ այդ գումարների շարժը տեղի է ունեցել առանձին-առանձին` ինչը պարզ երևում է այդ շարժի վերաբերյալ Վ.Օսկանյանի կողմից ներկայացված փաստաթղթից, որն այսօր առավոտյան խնդրել եմ, որ բազմացվի և ձեզ բաժանվի: Ի դեպ, Վ. Օսկանյանն անընդհատ շեշտում է, որ օգուտ է բերել հիմնադրամին` գումարը որպես ավանդ ձևակերպելով և դրա դիմաց տոկոսներ ստանալով, սակայն, չեմ կարծում, որ դա լուրջ ու հնարամիտ միջոց կարելի է դիտել, քանի որ գումարը որպես ավանդ կարող էր ձևակերպել նաև հիմնադրամը և նույնպես ստանար համապատասխան տոկոսներ այդ գումարի դիմաց:

Հարց2. Մեղադրանք առաջադրելուց հետո ինչ խափանման միջոց է ընտրվելու

Ա.Հ. Անձը անմեղ է, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով uահմանված կարգով` դատարանի` oրինական ուժի մեջ մտած դատավճռով: Սույն միջնորդագրով Վ. Օսկանյանը ոչ թե մեղավոր է ճանաչվում, այլ ներգրավելու է որպես մեղադրյալ քրեադատավարական նորմերի պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում: Ես գիտեմ նախաքննական մարմնի դիրոքորոշումը, որ նրա նկատմամբ չեն պատրաստվելու որեւէ խափանման միջոց ընտրել, ինչը թույլատրվում է գործող օրենսդրությամբ:

Դիտվել է՝ 1562

Մեկնաբանություններ