Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Բացօթյան կինոդիտումներ՝ Երևանում

Բացօթյան կինոդիտումներ՝ Երևանում
21.09.2012 | 22:32

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Կովկասյան լուսանկարչական արվեստի ասոցիացիան և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը սեպտեմբերի 22-ին՝ ժամը 19.00, մայրաքաղաքի բոլոր բնակիչներին և քաղաքի հյուրերին հրավիրում են Երևանի մանկական այգի (քաղաքապետարանի հարևանությամբ, Կոմայգի)՝ մասնակցելու «Կինոպուրակ. ֆիլմ բաց երկնքի տակ» նախագծին։

Սեպտեմբերի 22-ին «Կինոպուրակում» կցուցադրվի 2001թ. նկարահանված «Ամելի» ֆիլմը՝ Օդրի Տոտուի անզուգական խաղով։ Ֆրանսիական «Ամելի» կինոնկարը համաշխարհային կինեմատոգրաֆիայի՝ բոլոր ժամանակներում նկարահանված ոչ անգլերեն լեզվով ֆիլմերի շարքում ճանաչվել է երկրորդը, 2002թ. վեց անվանակարգում այն արժանացել է «Օսկար» մրցանակի։
«Կինոպուրակը» բոլոր կինոսերներին հրավիրում է նաև սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19.00, արդեն վերջին ժամանակներում նկարահանված, կինոքննադատների և կինոմանների շրջանում բավականին մեծ աղմուկ բարձրացրած ֆրանսիական «1+1» ֆիլմի դիտմանը։ Այս ֆիլմի հիմքում ընկած են իրական փաստեր:
ՙԿինոպուրակ՚ ծրագիրը նոր մշակույթ է ձևավորում քաղաքային կյանքում։ Ծրագրի շրջանակներում ցուցադրվում են բացառապես համաշխարհային կինեմատոգրաֆիայի լավագույն ֆիլմերը, որոնք բացի երևանցիների ժամանցը հետաքրքիր դարձնելուց, ունեն նաև ճանաչողական, դաստիարակչական և ուսուցողական բնույթ։
Կինոդիտմանը կմասնակցեն նաև կինոգետներ, ռեժիսորներ, կինոքննադատներ։ Մուտքն ազատ է, հրավիրվում են բոլոր կինոսերները։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Դիտվել է՝ 1357

Մեկնաբանություններ