Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Քիր Սթարմերը, պաշտոնը ստանձնելուց հետո, առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ և վստահեցրել ՈՒկրաինային իր աջակցության մասին: «Առաջնորդները վերահաստատել են ՈՒկրաինայի հանդեպ իրենց հավատարմության ուժը, իսկ վարչապետն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունն Ուկրաինային անսասան է»,- ասվում է Սթարմերի գրասենյակի հայտարարության մեջ։               
 

Մենք տեր ենք կանգնում մեր կողմից մաքրված տարածքներին

Մենք տեր ենք կանգնում մեր կողմից մաքրված տարածքներին
17.09.2012 | 13:15

Ս/թ սեպտեմբերի 15-ին ,Մենք կարող ենքե (Let’s do it! Armenia) շարժման կողմից իրականացված «Հայաստանն առանց աղբի» կարգախոսով համահայաստանյան մաքրման աշխատանքների ընթացքում տեղի է ունեցել միջադեպ, որը կարծում ենք պետք է ստանա իր արժանի արձագանքը թե՛ հանրության, թե՛ պետական մարմինների կողմից:
Մասնավորապես՝ «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի անդամներն ու Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները, «Հայաստանն առանց աղբի» կամավորական նախաձեռնությանը միանալով, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի Կարմիր բլուր հնավայրի տարածքում իրականացրեցին մաքրման աշխատանքներ:
Երբ մասնակիցներն արդեն ավարտել էին մաքրման աշխատանքներն ու վերադառնում էին, հնավայրին է մոտենում մի մեքենա և մաքրած տարածք է նետում պարկերով գործարանային աղբը: Երիտասարդների կոչերին՝ չաղտոտելու մեր պատմամշակութային վայրը, աղտոտողներ չեն արձագանքել և շտապ հեռացել են վայրից: Թափված պաստառներից կարելի էր գուշակել, որ աղբը պատկանում է «Էլնոր» ընկերությանը (կից ներկայացնում ենք լուսանկարները):
Այսպիսով «Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) շարժումը դիմում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին և ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին՝ քայլեր ձեռնարկել այս միջադեպի մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար, ինչպես նաև կանխել Երևանի տարածքում գտնվող այս բացառիկ պատմամշակութային վայրը աղբավայրի վերածելու գործընթացը:
Դիմում ենք նաև ,Էլնորե ընկերությանը՝ այս միջադեպի վերաբերյալ հանրությանը պարզաբանումներ տալու պահանջով:

Հարգանքներով՝
«Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) շարժում

Դիտվել է՝ 1351

Մեկնաբանություններ