Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Քիր Սթարմերը, պաշտոնը ստանձնելուց հետո, առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ և վստահեցրել ՈՒկրաինային իր աջակցության մասին: «Առաջնորդները վերահաստատել են ՈՒկրաինայի հանդեպ իրենց հավատարմության ուժը, իսկ վարչապետն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունն Ուկրաինային անսասան է»,- ասվում է Սթարմերի գրասենյակի հայտարարության մեջ։               
 

Հայ-Ռուսական համալսարանի ուսանողության և պրոֆեսորա-դասախոսական կազմի հայտարարությունը

Հայ-Ռուսական համալսարանի ուսանողության և պրոֆեսորա-դասախոսական կազմի հայտարարությունը
13.09.2012 | 17:33

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ցմահ բանտարկված մարդասպանին Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնելու և այնտեղ նրան անմիջապես ազատ արձակելու կապակցությամբ հրավիրված հանրահավաքի մասնակից Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողության և պրոֆեսորա-դասախոսական կազմի

10 սեպտեմբերի 2012թ.

ՄԵՆՔ ԴԻՄՈՒՄ ԵՆՔ`

Եվրոպական Խորհրդի Նախագահ պարոն Վան Ռոմպեին,

Եվրոպական Խորհրդի Միջազգային Գործերի և Անվտանգության Քաղաքականության ԲարձրՀանձնակատար տիկին Էշտոնին,

Ընդլայնման և Եվրոպական Հարևանության Քաղաքականության Հարցերով Հանձնակատար պարոն Ֆյուլեին

Եվրոպական Պառլամենտի Նախագահ պարոն Շուլցին,

Եվրոպայի Խորհրդի Գլխավոր Քարտուղար պարոն Յագլանդին,

Եվրոպական Խորհրդի Հայաստանի Պատվիրակության Ղեկավար պարոն Խրիստեային


ՄԵՆՔ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐ ԵՆՔ և գիտակցում ենք մեզ որպես եվրոպական մեծ մշակույթի մաս, մշակույթ, որի բաղկացուցիչներն են`
– մարդու արժանապատվությունը, նրա իրավունքերն ու ազատությունները,
– արդարությունը, որը ապահովվում է արդարադատության ազնիվ համակարգով,
– եվրոպական արժեքների պահպանության հարցում իշխանությունների ազնվությունը,
– թափանցիկությունը միջազգային հարաբերություններում,
– հանրության հուզմունքների և հոգսերի հանդեպ մասնակցությունը, փոխադարձ օգնությունը և աջակցությունը:

Այս ըմբռնումից է, որ մենք արտահայտում ենք մեր խորը հիասթափությունը պաշտոնական Հունգարիայի դիրքից և այդ դիրքի հանդեպ պաշտոնական Եվրոպայի վերաբերմունքից: Չէ՞ որ ակնհայտ են`
– ազնիվ արդարադատության իրականացման շահերի նկատմամբ բացահայտ արհամարանքը,
– ցինիկ անտարբերությունը, անհոգությունը մի ողջ ժողովրդի զգացմունքների նկատմամբ,
– ինքնահեռացումը, ցուցադրաբար չմասնակցելը և անվերաբերելիություն արտահայտելը,
– անազնվությունը պաշտոնական Հայաստանի հանդեպ, արտահանձնման որոշման անթափանցիկությունն ու գաղտնիությունը:

ՄԵՆՔ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ Պաշտոնական Եվրոպայից`
Եվրոպական արժեքների նմանատիպ կոպիտ խախտման ազնիվ գնահատական և դատապարտում` ոչ միայն արտահանձման որոշման ընդունման, այլև Հունգարիայի հետագա պաշտոնական մեկնաբանությունների վերաբերյալ: Այդպիսի գնահատականը շատ կարևոր կլինի Եվրոպայի ապագայի համար` այն ապագայի, որին մեզ մասնակից և պատասխանատու ենք զգում:

ՄԵՆՔ ԴԻՄՈՒՄ ԵՆՔ Հունգարիայի Վարչապետ Վ.Օրբանին`
ապաշխարանքի կոչ անելով: Ձեր չմտացված, եթե ոչ հանցավոր, գործողություններով Դուք լուրջ հարվածի եք ենթարկել Ձեր երկրի հեղինակությունը: Ապաշխարե՛ք, և Դուք առիթ կունենաք հունգարացիների ապագա սերունդներից ներում ստանալու:

ՄԵՆՔ ԴԻՄՈՒՄ ԵՆՔ Հունգարիայի համալսարանական հանրությանը`
կոչ անելով դատապարտել իրենց իշխանությունների դիրքորոշումը և ստիպել նրանց վերադառնալ մեր ընդհանուր արժեքներին և զղջալ իրենց արարքների համար: Մենք հավատում ենք, որ հունգար ժողովուրդը կիսում է մեր հիասթափությունը:

ՄԵՆՔ ԴԻՄՈՒՄ ԵՆՔ Ադրբեջանի գիտական, մշակութային, կրթական հանրությանը`
կոչ անելով դադարեցնել մարդասպանին հերոսացնելու չմտածված խրախճանքը: Սա կարևո՛ր է մեր տարածաշրջանի ապագայի համար:

ՄԵՆՔ ԴԻՄՈՒՄ ԵՆՔ Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս.Սարգսյանին `
կոչ անելով օգտագործել պետության բոլոր հնարավորությունները միջազգային իրավունքի նորմերի ամբողջական իրականացման և արդարության վերականգնման համար, շարունակել այն քայլերն ու գործողությունները, որոնք ուղղված են Հայաստանի քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության արժանապատվության պաշտպանությանը:

Դիտվել է՝ 1841

Մեկնաբանություններ