Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Քիր Սթարմերը, պաշտոնը ստանձնելուց հետո, առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ և վստահեցրել ՈՒկրաինային իր աջակցության մասին: «Առաջնորդները վերահաստատել են ՈՒկրաինայի հանդեպ իրենց հավատարմության ուժը, իսկ վարչապետն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունն Ուկրաինային անսասան է»,- ասվում է Սթարմերի գրասենյակի հայտարարության մեջ։               
 

Վերացվում են օրենքի կիրարկման ռիսկերը

Վերացվում են օրենքի կիրարկման ռիսկերը
13.09.2012 | 14:24

2013թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն գործատուները պետք է բացառապես էլեկտրոնային եղանակով ներկայացնեն գրանցման հայտ և ամեն ամիս` անձնավորված հաշվարկ, որի մեջ պետք է արտացոլվեն ֆիզիկական անձանց վճարված եկամուտն ու դրանից հաշվարկված եկամտային հարկի չափը: Նկատի առնելով այն հանգամանքը, որ օրենքի կիրարկումն ապահովելու համար անհրաժեշտ է իրագործել հանրային իրազեկման և հանրային կրթության ծրագիր, ՀՀ կառավարությունն իր որոշմամբ հաստատել է համապատասխան միջոցառումների ժամանակացույց, որով նաև հստակեցվում են յուրաքանչյուր գերատեսչության անելիքն ու պատասխանատվության շրջանակը: «Մենք ենթադրում ենք նաև բյուջետային հատկացումներ կատարել,-ասել է վարչապետը:-Մենք պայմանավորվել ենք, որ պետք է հնարավորություն տանք մեր քաղաքացիներին, որպեսզի նրանց էլեկտրոնային ստորագրության խնդիրը լուծենք: Պայմանավորվել ենք, որ բեռի մեծ մասը մեզ վրա ենք վերցնելու: Ֆինանսների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները և Պետական եկամուտների կոմիտեն միասին պետք է այդ հաշվարկները կատարեն, որպեսզի դրանց հիման վրա քաղաքական որոշում ընդունենք օժանդակելու մեր քաղաքացիներին, որպեսզի նրանք հունվարի մեկից պատրաստ լինեն հաշվետվություն ներկայացնել էլեկտրոնային եղանակով:

Անհրաժեշտ է, որպեսզի ԶԼՄ-ներին ներկայացվի այս միջոցառումների տրամաբանությունը, որպեսզի մեր քաղաքացիները տեղյակ լինեն, մանավանդ, որ պետք է վերապատրաստման դասընթացներ կազմակերպվեն բոլոր մարզերում: Այսօրվանից այս տեղեկատվությունը պետք է հասանելի լինի հասարակությանը»,-շեշտել է Տիգրան Սարգսյանը:
«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքին համապատասխան ՀՀ կառավարությունը սահմանել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվող դիտարկման ընթացքում հսկիչ գնումների անցկացման, դրանց ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը, որի նպատակն է որոշել սննդամթերքի հետ շփվող նյութերի, սննդային և կենսաբանական ակտիվ հավելումների մակնշման մեջ առկա տեղեկատվության համապատասխանությունը: Մեկ այլ որոշմամբ սահմանվել է օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի վարման կարգը. ակնկալվում է, որ դրա կիրառման շնորհիվ ընդերքօգտագործման ոլորտում կկանոնակարգվի նշված պաշարների պետական հաշվեկշռի վարման գործընթացը, ինչը կնպաստի ընդերքի արդյունավետ ու լիարժեք օգտագործմանը և ոլորտի հետագա զարգացմանը:

Դիտվել է՝ 1322

Մեկնաբանություններ