Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Քիր Սթարմերը, պաշտոնը ստանձնելուց հետո, առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ և վստահեցրել ՈՒկրաինային իր աջակցության մասին: «Առաջնորդները վերահաստատել են ՈՒկրաինայի հանդեպ իրենց հավատարմության ուժը, իսկ վարչապետն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունն Ուկրաինային անսասան է»,- ասվում է Սթարմերի գրասենյակի հայտարարության մեջ։               
 

Կհանձնվի Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը

Կհանձնվի Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը
13.09.2012 | 14:20

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՀՀ կառավարությունը որոշել է Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ շնորհելու համար իր պահուստային ֆոնդից հատկացնել 200 հազար ԱՄՆ դոլար: Եվս 300 հազար ԱՄՆ դոլար է հատկացնում «Փյունիկ» հիմնադրամը. այս 500 հազար ԱՄՆ դոլարը կկազմի մրցանակի ընդհանուր գումարը: Մրցանակի հանձնման արարողության ծախսը փոխհատուցելու համար ևս 50 հազար ԱՄՆ դոլար է հատկացնում «Լույս» հիմնադրամը:
ՀՀ կառավարությունը որոշել է Սիրիայի հայ երեխաների ամառային հանգիստը պատշաճ կազմակերպելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացնել մոտ 7.5 մլն դրամ։ Ավելի վաղ ընդունած որոշմամբ գործադիրը 400 երեխայի հանգիստը կազմակերպելու համար տրամադրել էր ավելի քան 19.5 մլն դրամ։ Սակայն մեր երկիր էր ժամանել 426 երեխա, ինչպես նաև 148 երեխաներ նախատեսված 14-ի փոխարեն մնացել են 20 օր։ Հարցը լուծվել է լրացուցիչ միջոցների հատկացմամբ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել բոլոր այն կազմակերպություններին, որոնք օգնել են սիրիահայ երեխաներին ընդունելու, նրանց հանգիստը կազմակերպելու, Հայաստանում շրջագայելու, համերգների և այլ միջոցառումների մասնակցությունն ապահովելու համար, նաև նրանց, ովքեր ֆինանսական միջոցներ են հատկացրել այդ նպատակին:

Դիտվել է՝ 1228

Մեկնաբանություններ