Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Հնդկաստանը կպահանջի «Վաշինգտոն փոստի» ներողությունը

Հնդկաստանը կպահանջի «Վաշինգտոն փոստի» ներողությունը
06.09.2012 | 12:25

Հնդկաստանի իշխանությունները մտադիր են ամերիկյան «Վաշինգտոն փոստ» թերթից ներողություն պահանջել այն բանի համար, որ թերթն իր հոդվածներից մեկում Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհին անվանել է «բյուրոկրատ, որը ղեկավարում է կոռուպցիայի մեջ խորտակվող կառավարությունը»: Այդ մասին հայտարարել է Հնդկաստանի տեղեկատվության և հեռուստառադիոհեռարձակման նախարարը:
«Ինչպես կարող է ամերիկյան օրաթերթն այսպես թեթևամտորեն մոտենալ խնդրին և նման հոդված հրապարակել այլ երկրի վարչապետի մասին: Ես այս հարցը քննարկելու եմ արտգործնախարարության հետ, իսկ կառավարությունը պահանջելու է, որ պարբերականը հերքում տպագրի»,- ասել է նախարարը:
«Վաշինգտոն փոստն» իր «Հնդկական լռակյաց վարչապետը դառնում է ողբերգական հերոս» հոդվածում նշում է, որ վարչապետի հաջողությունները, որոնք ժամանակին օգնել են Հնդկաստանին ոտքի կանգնելու, բարգավաճելու ու զարգանալու, կարող են մթագնել արված սխալները:
Թերթի ղեկավարությունը հրաժարվել է ներողություն խնդրելուց: Հոդվածի հեղինակ Սայմոն Դենիերն իր հերթին ասել է, որ ինքը, որպես կանոն, ոչ մեկից ներողություն չի հայցում:

Դիտվել է՝ 1263

Մեկնաբանություններ