Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Քիր Սթարմերը, պաշտոնը ստանձնելուց հետո, առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ և վստահեցրել ՈՒկրաինային իր աջակցության մասին: «Առաջնորդները վերահաստատել են ՈՒկրաինայի հանդեպ իրենց հավատարմության ուժը, իսկ վարչապետն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունն Ուկրաինային անսասան է»,- ասվում է Սթարմերի գրասենյակի հայտարարության մեջ։               
 

ԵՀՄՖ նախագահության հայտարարությունը

ԵՀՄՖ նախագահության հայտարարությունը
06.09.2012 | 12:03

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) նախագահությունը հայտնել էր, որ Ռ. Սաֆարովի Ադրբեջան էքստրադիցիայից հետո մշակում է հայեցակարգ և ծրագիր Թուրքիայի, Ադրբեջանի և Արցախի հետ կապված խնդիրների լուծման համար: ԵՀՄՖ-ը անցած տարիների ընթացքում բազմիցս բարձրաձայնել է Հայ Ազգի հանդեպ իրականացրած թուքական և ադրբեջանական ցեղասպանությունների իրավական գնահատականների հանդեպ ՀՀ պետական հստակ ծրագրի բացակայության մասին: Վերջին զարգացումներն էլ փաստեցին, որ այդ ուղղությամբ տարվող աշխատանքները խիստ անհրաժեշտություն են տարածաշրջանային վերջնական խաղաղության հասնելու համար:
Ստորև ներկայացնում ենք ՀՀ պետության կողմից անհրաժեշտ և անհապաղ իրականացվելիք քաղաքական-իրավական գործունեության ծրագրի հայեցակարգը.

ԵՀՄՖ-ի նախագահությունը հիմք ընդունելով
-տարածաշրջանային վերջնական խաղաղության հասնելու խիստ անհրաժեշտությունը և այն դիտարկելով ազգային անվտանգության հիմնական գրավական,

-Միացյալ Ազգերի կազմակերպության 1948 թվականին ընդունած "Ցեղասպանություն հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժելու մասին" կոնվենցիան,

-Միացյալ Ազգերի կազմակերպության 1968 թվականին ընդունած "Մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին" կոնվենցիան եւ դրանցից բխող միջազգային իրավունքին ուղղված դրույթները,


գտնում է, որ Հայաստանի Հանրապետության հարևան պետությունների հետ վիճելի հարցերի լուծումը պետք է զգացմունքային դաշտից տեղափոխել միջազգային իրավունքի հարթություն՝ ՄԱԿ-ի Կանոնադրությամբ գործող Միջազգային Դատարաններ, քանի որ տեղի են ունեցել մարդկության հանդեպ հանցագործություններ՝ իրենց 3 հիմնական փուլերով հանդերձ.
-պետական մակարդակով նախապատրաստում, իրագործում և հետքերի վերացում, իսկ թուրքական և ադրբեջանական կառավարություններն այս քաղաքականությունը շարունակում է մինչ օրս:

Միջազգային իրավունքի գործող նորմերը թույլատրում են վեճերի միայն խաղաղ կարգավորման ուղին` լինի դա դատական կարգով, միջնորդավորված կամ անմիջական բանակցությունների միջոցով: ՄԱԿ-ի Կանոնադրության 33-րդ հոդվածում որպես հակամարտության խաղաղ կարգավորման միջոցներ են նշված դատական քննությունը (judicial settlement), հետաքննությունը (enquiry), հաշտությունը (conciliation), վերաքննությունը (arbitration), հետևաբար մեկ անգամ ևս կոչ ենք անում միջազգային իրավունքի ասպարեզում մասնագիտական կարողությունների տիրապետող մեր հայրենակիցներին կապ հաստատել Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահության հետ, նպատակ ունենալով Հայ Ազգի հանդեպ իրականացրած թուքական և ադրբեջանական ցեղասպանությունների իրավական գնահատականների՝ Միջազգային Դատարաններ ներկայացվելիք հայցի ձևակերպումն և այն ՀՀ կառավարության միջոցով ընթացք տալու գործընթացը:

Ինչ վերաբեվում է Հայաստանի՝ որպես ՄԱԿ-ի անդամ պետության այսօրվա անհապաղ իրականացվելիք քայլերին, ապա ԵՀՄՖ-ը պահանջում է մոտ ապագայում ՀՀ Ազգային Ժողովի օրակարգային հարց դարձնել և վավերացնել «ՄԱԿ-ի Միջազգային Դատարանի որոշումների իրավական գերակայության մասին» օրենքը: Այս իրավական քայլը անհրժեշտ է այն պարզ պատճառով, քանի որ Հայաստանն այսօր դեռ իրավունք չունի որևէ հարցով դիմել Միջազգային Դատարան:

Հասունացել է ժամանակը բարոյական հաղթանակներից անցում կատարել դեպի իրավական հաղթանակներ, որոնք կհանդիսանան տարածաշրջանի ապահովագրված խաղաղության երաշխիքը:
Վերն արծածված հարցերի շուրջ համագործակցության պատրաստակամության դեպքում դիմել հետևյալ հասցեով.
faae@faaeurope.eu


Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորում նախագահություն

Դիտվել է՝ 1385

Մեկնաբանություններ