Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Վեց օր Սևանի շուրջ

Վեց օր Սևանի շուրջ
05.09.2012 | 14:36

Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 1-ը «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ Գեղարքունիքի մարզում կիրականացնի «6 օր Սևանի շուրջ» ծրագիրը:

Ծրագիրը կանցկացվի վրանային ճամբարի ձևաչափով` Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ, Սևան քաղաքներին հարակից ափամերձ տարածքներում: Միջոցառմանը, ընդհանուր առմամբ, կմասնակցի շուրջ 500 ուսանող-երիտասարդ Գեղարքունիքի մարզի տարբեր տարածաշրջաններից:
Ինչպես նշում է «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ ՎԱՀԱՆ ԴԱՎԹՅԱՆԸ, «6 օր Սևանի շուրջ» խորագիրը կրող ծրագրի նպատակը մարզաբնակ երիտասարդների մասնակցության հնարավորությունների ընդլայնումն է, երիտասարդության էկոլոգիական կրթության ապահովումը, հոգևոր-մշակութային, հայրենասիրական դաստիարակության ամրապնդումը:
Վեցօրյա ճամբարի շրջանակներում մասնակիցները հանդիպումներ կունենան Գեղարքունիքի մարզի բարձրաստիճան պաշտոնյաների, ԱԺ պատգամավորների և հոգևորականների հետ: Սեմինար-քննարկումներ կանցկացվեն մի շարք թեմաներով, այդ թվում` «Գեղարքունիքի մարզի երիտասարդության հիմնախնդիրները, տարածաշրջանային համագործակցություն», «Սևանա լճի հիմնախնդիրները», «Քաղաքական PR և իմիջմեյքինգ», «Երիտասարդների մասնակցությունը հասարակական-քաղաքական գործընթացներին», «Երիտասարդների հոգևոր-մշակութային դաստիարակություն» և այլն: Երիտասարդները կայցելեն նաև զորամաս, կանցկացնեն ինտելեկտուալ և մարզական մրցույթներ, կկազմակերպվեն ճանաչողական արշավներ դեպի մարզի պատմամշակութային վայրեր, որտեղ կիրականացվեն նաև բնապահպանական ակցիաներ:


«Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ

Դիտվել է՝ 1404

Մեկնաբանություններ