Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Շինարարների փողոցում ջրամիացում է

Շինարարների փողոցում ջրամիացում է
25.07.2012 | 11:32

Հուլիսի 24-ին հայտարարված Աջափնյակ վարչական շրջանի մասնակի ջրամատակարարման դադարեցման պատճառը նորից Շինարարների փողոցում կատարվող ջրամիացման աշխատանքներն են:

Մենք արդեն երկու անգամ գրել ենք «Երևան Ջուր» ՓԲԸ կողմից Աջափնյակի ջրամատակարարման ծրագրի շրջանակներում տարվող աշխատանքների մասին: Կապալառու «Շինմաստեր» ՍՊԸ մասնագետներն արդեն իսկ Շինարարների փողոցից մինչև Արզումանյան փողոց ձգվող 300մմ տրամագծով վթարված խողովակի վրայի միացումները մեկը մյուսի հետևից տեղափոխում են հարևանությամբ անցնող մեկ այլ` 400մմ տրամագիծ ունեցող և տեխնիկապես բարվոք վիճակում գտնող ջրագծի վրա: Դրա շնորհիվ հարակից տարածքներում նվազում է ջրի կորուստը, կարգավորվում է ջրամատակարարումը և սպառողների մոտ ապահովվում համապատասխան ճնշում:
Հերթական ջրանջատման շրջանակներում կապալառուն վերակառուցում էր ևս մեկ դիտահոր, տեղադրում նոր փական ու հարակից շենքերը սնուցող բակային պոմպակայանը միացնում նշված 400մմ տրամագծով խողովակին: Ինչպես նշեց կապալառու կազմակերպության ներկայացուցիչը, հաշվի առնելով Շինարարների փողոցի ծանրաբեռնվածությունը և քաղաքապետարանի կողմից շինարարական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, այսուհետ դիտահորերը վերակառուցվելու են առանձին-առանձին և հնարավորինս արագ, որպեսզի հանրությանը պատճառվող անհանգստությունը նվազագույնի հասցվի:
Ահա հիմա էլ «Շինմաստեր» ՍՊԸ-ն ընկերության «Մաշտոց» շահագործման տեղամասի հետ համագործակցելով նպատակ ունի նույն օրը՝ հուլիսի 24-ին երեկոյան ավարտել աշխատանքները և վերսկսել Շինարարների, Աբելյան, Ջանիբեկյան, Արզումանյան, Առաքելյան, Էստոնական, Սիսակյան, Եղիազարյան, Լևոնյան, Հակոբյանց փողոցների, Լենինգրադյան փողոցի 32, 34, 36, 38, 40, 40ա, 42 շենքերի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Դիտվել է՝ 1445

Մեկնաբանություններ