Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Քիր Սթարմերը, պաշտոնը ստանձնելուց հետո, առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ և վստահեցրել ՈՒկրաինային իր աջակցության մասին: «Առաջնորդները վերահաստատել են ՈՒկրաինայի հանդեպ իրենց հավատարմության ուժը, իսկ վարչապետն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունն Ուկրաինային անսասան է»,- ասվում է Սթարմերի գրասենյակի հայտարարության մեջ։               
 

Նախարարն ու դեսպանն անդրադարձել են Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանը

Նախարարն ու դեսպանն անդրադարձել են Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանը
20.07.2012 | 17:48

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հուլիսի 20-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին: Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը կարևորել են երկկողմ հարաբերությունների զարգացումը` նշելով, որ համատեղ բազմաթիվ ծրագրեր կան իրագործելու:

Գագիկ Բեգլարյանն ընդգծել է Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ծրագրի իրականացմանն ուղղված նախապատրաստական քայլերի արագացման կարևորությունը` տեղեկացնելով, որ ներդրողների հետ բանակցություններ են վարվում նախագծային աշխատանքների վերաբերյալ պայմանագիր կնքելու համար:
Նշելով, որ իրենք նույնպես հետամուտ են Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանն ուղղված աշխատանքներին, դեսպան Մոհամմադ Ռեիսին իր հերթին կարևորել է նախագծի իրագործումը ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի համար, որը, ըստ նրա, կնպաստի երկու երկրների ոչ միայն զբոսաշրջության, այլև առևտրի զարգացմանը:



Դիտվել է՝ 1336

Մեկնաբանություններ