Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Ռայներ Մորելը

Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Ռայներ Մորելը
19.07.2012 | 15:14

Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը:
Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի և Գերմանիայի միջև վերջին տարիներին զգալի առաջընթաց արձանագրած հարաբերությունները, ընդգծելով, որ հայկական կողմը շահագրգռված է այդ դինամիկան պահպանելու և ավելի խորացնելու հարցում:
Դեսպան Մորելը նշել է, որ հայ-գերմանական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն և որպես դեսպան՝ կանի հնարավորը այդ ներուժը լիարժեք օգտագործելու, երկկողմ կապերն ավելի սերտացնելու համար: ԳԴՀ դեսպանի խոսքով, հարուստ մշակույթ և պատմություն ունեցող Հայաստանի հետ Գերմանիան կարող է լավագույնս համագործակցել նաև հումանիտար ոլորտում:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն փոխգործակցությանը, ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում գործակցության զարգացմանն ու երկկողմ առևտրատնտեսական կապերի շարունակական զարգացմանը՝ նկատի առնելով, որ ԵՄ երկրներից Գերմանիան Հայաստանի առաջին առևտրային գործընկերն է:
Նախագահ Սերժ Սարգսյանն ու դեսպան Ռայներ Մորելը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Դիտվել է՝ 1381

Մեկնաբանություններ