Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Բակո Սահակյանը հուլիսի 19-ին քվեարկել է Ստեփանակերտի թիվ 24 ընտրատեղամասում

Բակո Սահակյանը հուլիսի 19-ին քվեարկել է Ստեփանակերտի թիվ 24 ընտրատեղամասում
19.07.2012 | 13:47

Արցախի Հանրապետության գործող Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 19-ին քվեարկել է Ստեփանակերտի թիվ 24 ընտրատեղամասում:
Բակո Սահակյանը կարևորել է ընտրությունների դերը մեր հանրապետության կյանքում՝ հավելելով, որ դրանք ցույց են տալիս մեր երկրում ժողովրդավարության իրական աստիճանը, Արցախի հավատարմությունը միջազգային նորմերին ու չափանիշներին:
Բակո Սահակյանի կարծիքով՝ այս անգամ ևս Արցախում հաջողվել է բարձր մակարդակով և միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնել նախընտրական քարոզարշավը` բոլորի համար հավասար պայմաններում, ազատ ու թափանցիկ:
Ինչ վերաբերում է իր ընտրությանը, ապա գործող Նախագահը նշել է, որ իր քվեն տվել է միասնության, համատեղ աշխատանքի, հզոր ու անկախ պետության կառուցման օգտին:

Դիտվել է՝ 1333

Մեկնաբանություններ