Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Գևորգյան հոգևոր ճեմարանի ամավերջյան հանդիսությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Գևորգյան հոգևոր ճեմարանի ամավերջյան հանդիսությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
19.07.2012 | 12:25

Հուլիսի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի (Աստվածաբանական համալսարան) ամավերջյան հանդիսությունը:

Հանդիսությունը սկսվեց Տերունական աղոթքով, որին հաջորդեցին ՀՀ և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը: Այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ և աղոթքով հարգեցին հիշատակը ճեմարանի դասախոս նորոգ հանգուցյալ Վարագ Ներսիսյանի:
Ապա Գևորգյան հոգևոր Ճեմարանի 2011-2012 թթ. ուսումնական տարվա ամփոփիչ հաշվետվությունը ներկայացրեց Մայր Աթոռի կրթական հաստատությունների վերատեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: ,Գևորգյան հոգևոր ճեմարանի պատմությանը գումարվեց ևս մեկ տարի: Մեկ տարի, որը մեզ համար անցավ ակնթարթի նման` ուսումնական հարատև աշխատանքի, կրթական ու դաստիարակչական բնականոն հոգսերի բովում: Գուցե շատերին թվա, թե այս ուսումնական տարին ևս ոչնչով չէր տարբերվում անցածներից, բայց ոչ մեզ համար, քանզի մշտապես մեր մեջ այն գիտակցությունն է խոսել, որ Ճեմարանի ուսումնական ամեն մի օրը, ամիսը, տարին մեծ կարեւորություն ունի Մայր Եկեղեցու ապագայի կերտման համար: Մշտապես մեր աշխատանքում ձգտել ենք պատրաստել առօրյա պայմանական մտածողությունից զերծ և նվիրյալ հոգևորականներ, որոնք կամք կդրսևորեն մեր` ներկաներիս թերությունները սրբագրելու և ավելի արդյունավետ ծառայություն մատուցելու Մայր Եկեղեցունե, -նշեց Սրբազանն իր խոսքում: Գևորգ Սրբազանը տեղեկացրեց, որ ճեմարանում դասավանդում են 53 դասախոսներ, որոնցից 34-ն աշխարհականներ են, իսկ 19-ը հոգևորականներ: Ուսանողների թիվը 118 է, որոնցից 21 շրջանավարտ սարկավագներ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ արդեն իսկ համալրել են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության շարքերը և ծառայության կոչվել տարբեր հոգևոր կառույցներում: Սրբազան Հայրը ներկայացրեց նաև բարձրագույն կրթությամբ անձանց համար կազմակերպվող Քահանայից պատրաստման երկու լսարանների 26 սաների առաջադիմությունը` տեղեկացնելով, որ այս տարի ևս տեղի կունենա նոր ընդունելություն:
Իր խոսքում Սրբազան Հայրը շնորհակալություն հայտնեց դասախոսներին կատարված աշխատանքի համար: Վերատեսուչը նաև իր գնահատանքը բերեց ճեմարանի սաներին` ուսումնառության ընթացքում նրանց ցուցաբերած պատրաստակամության, կարգապահության և ջանասիրության համար: Ամավերջյան հանդիսության ընթացքում ճեմարանականները հանդես եկան հոգևոր և ազգային երգերի կարտարումով և ասմունքով, որից հետո հանուն ուսանողության խոսք ասաց Զ լսարանի սան Արսեն սարկավագ Մաթևոսյանը:
Այնուհետև բարձր առաջադիմություն ցուցաբերած սաները ստացան խրախուսական նվերներ:

Դիտվել է՝ 1569

Մեկնաբանություններ