ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Ինչո՞ւ Հայաստանում չի հաստատվում սահմանադրական կարգ

Ինչո՞ւ Հայաստանում չի հաստատվում սահմանադրական կարգ
11.07.2012 | 12:19

Մաշտոցի պուրակում սահմանադրականության միամսյակի միջոցառումների շրջանակներում անց են կացվում հարցումներ Ֆեսյբուք սոցիալական ցանցում:

Առաջին հարցին պատասխանել են շուրջ 500 օգտատեր: Հարցն այսպիսին էր.

Ինչո՞ւ Հայաստանում չի հաստատվում սահմանադրական կարգ

Ամփոփելով հարցման արդյունքները ստանում ենք այսպիսի պատկեր`

Որովհետև մարդիկ չեն գիտակցում ինչ բան է սահմանադրություն – 135 (27%)
Որովհետև չունենք ձևավորված քաղաքացիական հասարակություն – 125 (25%)
Չեն ցանականում ավելի պատասխանատու ապրել – 55 (11%)
Որովհետև հասարակությունն արդիականացած չէ – 31 (6%)
Որովհետև հենց իրենք մարդիկ դա չեն ուզում – 27 (5.4%)

Որովհետև իշխանությունները լավը չեն – 18 (3.6%)
Սահմանադրական քաղաքացիական շարժումը դեռ չի ձևավորվել ներսից և ներքևից – 17 (3.4%)


Որովհետև մարդիկ օրենքն ընդունում են միայն երբ դա իրենց շահերից է բխում – 15 (3%)
Որովհետև մարդիկ չեն տարբերում Սահմանադրությունը Աստվածաշնչից – 9 (1.8%)

Ազգ-պետություն քաղաքական մոդելի ճգնաժամի և վերպետական համակարգերի անօրինական արտոնյալ կարգավիճակի պատճառով – 8 (1.6%)
Դժվարանում եմ պատասխանել – 6 (1.2%)

Կան նաև 1%-ից ցածր արդյունքով պատասխաններ, որոնցից են.


Որովհետև սահմանադրությունը լավը չէ:
Ընդամենը Սահմանադրությունը պաշտպանող և հարգող նախագահ:
Որովհետև մարդը Հայաստանում ավելի ազատ է ու չի ուզում դառնալ անազատ եվրոպացի
Նախևառաջ Հայաստանում... Սահմանադրությունը հաստատված է


Վերլուծելով արդյունքները, կարող ենք ասել, որ հարցմանը մասնակցել են հիմնականում խնդրից տեղյակ մարդիկ, և հիմնական պատճառներն են. սահմանադրության մասին թյուր պատկերացումները կամ դրանց բացակայությունը, ցածր քաղաքացիական գիտակցությունը և հանրության արդիական չլինելը:
Առաջիկայում շարունակելու ենք հարցումները, ինչպես նաև տարաբնույթ միջոցառումներ կապված սահմանադրականության հետ:


Մե՛նք ենք այս քաղաքի տերը


Դիտվել է՝ 1507

Մեկնաբանություններ