Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Տեղի է ունեցել «Անի. նեղացնել ավերակների թագուհուն» ֆիլմի պրեմիերան (տեսանյութ)

Տեղի է ունեցել «Անի. նեղացնել ավերակների թագուհուն» ֆիլմի պրեմիերան (տեսանյութ)
21.06.2012 | 13:01

Այսօր «Չենք լռելու»-ն հանրությանն է ներկայացրել «Անի. նեղացնել ավերակների թագուհուն» վավերագրական ֆիլմը` հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Ֆիլմը նկարահանել են «Չենք լռելու»-ի երիտասարդները` Արևմտյան Հայաստան կատարած ուխտագնացության ընթացքում: Ժապավենում ցույց է տրված, թե ինչ ողբալի վիճակում է հայտնվել Անիի հայկական մշակութային ժառանգությունը թուրքերի ձեռքում` միջազգային կառույցների, առաջին հերթին` ՅՈՒՆԵՍԿՈ-ի, քար լռության պայմաններում:

Նախաձեռնության անդամները նախօրեին ֆիլմի հետ միասին գրություն են ուղարկել ՅՈՒՆԵՍԿՈ-ին` պահանջելով գործուն քայլեր ձեռնարկել Անիի ավերակների պահպանման հարցում:

Տեսանյութը կարող եք դիտել հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?v=sLfXll6Kox4

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնություն

Դիտվել է՝ 2237

Մեկնաբանություններ