Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Քիր Սթարմերը, պաշտոնը ստանձնելուց հետո, առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ և վստահեցրել ՈՒկրաինային իր աջակցության մասին: «Առաջնորդները վերահաստատել են ՈՒկրաինայի հանդեպ իրենց հավատարմության ուժը, իսկ վարչապետն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունն Ուկրաինային անսասան է»,- ասվում է Սթարմերի գրասենյակի հայտարարության մեջ։               
 

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է
13.06.2012 | 02:41

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 14-ին ժամը 11.00-24.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Սարյան փող. 2-24 զույգ համարների, Արաբկիր վարչական շրջանի Կոնդ թաղամասի, Կոմիտաս պող. 1-12, Բաղրամյան պող. 21-89, Քոչար փող. 1-10 համարների, Ջեյմս Բրայսի, Գյուլբենկյան, Գուլակյան, Կիևյան, Օրբելի, Երզնկյան, Պռոշյան, Ֆրիկ, Պարոնյան, Դեմիրճյան, Անտառային, Սարմեն, Քեռու, Բարբյուս, Սևաստոպոլյան, Կալենց, Սունդուկյան, Ա.Ավետիսյան, Այգեձոր, Սոսե փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

“Երևան Ջուր” ՓԲԸ

Դիտվել է՝ 1628

Մեկնաբանություններ