Վարչապետ Տիգրան Սարգսյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ առ դեմ հանդիպումից հետո քաղաքական դաշտում լուրեր են պտտվում, թե բացի կառավարության նոր ծրագրի դրույթների քննարկումից, խոսվել է նաև Գագիկ Ծառուկյանի կողմից օլիմպիական կոմիտեն գլխավորելու մասին, և ոչ միայն: Քննարկվել է նաև սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պորտֆելը ԲՀԿ-ին թողնելու հարցը։
Ուրբաթ և շաբաթ օրերին մեզ չհաջողվեց կառավարության լրատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից որևէ տեղեկություն ստանալ, սակայն կառավարությանը մոտ կանգնած լավատեղյակ աղբյուրը նշում է, որ վարչապետի և ԲՀԿ առաջնորդի միջև եղած խոսակցությունների մասին որևէ բան ասելը դժվար կլինի, քանի որ հանդիպումն անցել է դեմ առ դեմ, և երորրդ կողմ ներկա չի եղել:
Ժասմեն ՎԻԼՅԱՆ