03.04.2015|
11:08
Երկրի գլխավոր հրապարակի հուշարձանի հարցը փակված չէ։ Ոմանք առաջարկում են այնտեղ մի սրբագործված խաչ, ոմանք էլ Սասունցի Դավթի արձանը տեղադրել, ուր այսօր կանաչ մարգագետին է, նախկինում Լենինի չարագուշակ արձանն էր և արձանի հոյակերտ պատվանդանը։ Լենինի արձանը «թախտից ընկավ» (ինչը բարի էր), պատվանդանը կործանվեց (սա, իհարկե, չարիք էր)։