Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 
  • Հեռակա ուսուցման ընդունելություն՝ բուհերում

    Հեռակա ուսուցման ընդունելություն՝ բուհերում

    11.09.2013| 16:02
    Բուհերում շարունակվում է հեռակա ուսուցման ընդունելությունը։ Մասնավորապես, Երևանի պետական համալսարանում մեզ հայտնեցին, որ բակալավրիատի ընդունելության համար դիմումները պետք է ներկայացնել մինչև սեպտեմբերի 20-ը, իսկ մագիստրատուրայի համար` մինչև հոկտեմբերի 10-ը: Մինչ այժմ ԵՊՀ 24 մասնագիտությունների գծով հեռակա ուսուցմամբ բակալավրիատ է դիմել 360 դիմորդ:
  • Աշխարհի լավագույն համալսարանների թվում հայկական բուհ չկա

    Աշխարհի լավագույն համալսարանների թվում հայկական բուհ չկա

    10.09.2013| 17:06
    Հրապարակվել է աշխարհի լավագույն համալսարանների ամենամյա վարկանիշային աղյուսակը: Առաջին հորիզոնականում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտն է, որին հաջորդում է Հարվարդի համալսարանը: Եռյակը եզրափակում է Քեմբրիջի համալսարանը: Լավագույն քսանյակում ընդգրկված համալսարանների մեծ մասը (11 բուհ) գտնվում է ԱՄՆ-ում։ Վեց բուհ՝ Մեծ Բրիտանիայում, երկուսը՝ Շվեյցարիայում և մեկ բուհ՝ Կանադայում:
  • Կարդալն է՞լ է վճարովի

    Կարդալն է՞լ է վճարովի

    06.09.2013| 14:26
    Մայրաքաղաքի «Խնկո Ապեր» գրադարանից գիրք գրվելու համար մարդիկ ստիպված են վճարել 300 դրամ: Առաջին հայացքից թվում է, թե չնչին բան է` եղածը 300 չէ՞, այն էլ ողջ տարվա համար, բայց եթե այդ «չնչին» գումարները փորձենք գումարել միմյանց, կստացվի ահռելի թիվ, մեր երկրի նման երկրում ապրող, սոցիալական ծանր պայմաններում գոյատևող բնակչության համար, որտեղ ամեն ինչ վճարովի է:
  • Ծնողները վճարովի գրքերի ձեռքը «կրակն» են ընկել

    Ծնողները վճարովի գրքերի ձեռքը «կրակն» են ընկել

    03.09.2013| 22:15
    Դպրոցների հրահանգով ծնողները ամեն տարի «Վերնիսաժից» և մայրաքաղաքի տարբեր անցումներից գնած գրքերի ձեռքը կրակն են ընկնում: Այդ գրքերը, որոնց վրա վերջիններս բավականին մեծ գումարներ են վատնում, տարեվերջում չեն վաճառվում նույնիսկ կես գնով: Խելացի քայլ կլիներ, եթե այս հարցում ծնողները համերաշխորեն համագործակցեին միմյանց հետ` մեկը մյուսից առնել-վաճառելով, բայց այդ սովորությունը, ցավոք, բացակայում է հայերիս մեջ:
  • ՈՒսման վարձավճարները «հասան» ԱԺ

    ՈՒսման վարձավճարները «հասան» ԱԺ

    03.09.2013| 13:28
    Տևական ժամանակ տարբեր բուհերի ուսանողներ բողոքի ակցիաներ են անցկացնում ուսման վարձի բարձրացման դեմ, սակայն նույն բուհերի ղեկավարները կարծես աներեր են:
  • Ինչպես օգնել աշակերտին՝ հաղթահարելու հետարձակուրդային սթրեսը

    Ինչպես օգնել աշակերտին՝ հաղթահարելու հետարձակուրդային սթրեսը

    03.09.2013| 11:32
    Սովորաբար երկար հանգստից հետո առաջ է գալիս հարմարվողականության խնդիրը և բնականոն հուն ընկնելու համար ժամանակ է պետք: Եվ այդ ժամանակը յուրաքանչյուր երեխայի այցելում է տարբեր պահերի:
  • Պահանջում են իջեցնել ուսման վարձերը (տեսանյութեր)

    Պահանջում են իջեցնել ուսման վարձերը (տեսանյութեր)

    02.09.2013| 22:19
    ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներն այսօր հավաքվել էին ճարտարապետաշինարարական համալսարանի մոտ և պահանջում իջեցնել ուսման վարձերը։
  • Հայ դիմորդները նախընտրում են բիզնես ոլորտը

    Հայ դիմորդները նախընտրում են բիզնես ոլորտը

    02.09.2013| 15:20
    «Համաշխարհային ուսուցում» կազմակերպությունը ներկայացնում է Մեծ Բրիտանիայի չորս համալսարանները:
  • Բուհերում ավելացել են թափուր տեղերը

    Բուհերում ավելացել են թափուր տեղերը

    17.07.2013| 20:06
    Հունիսի 1-ից մինչև 21-ն անցկացվեցին պետական ավարտական և միասնական քննությունները: Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Գագիկ Մելիքյանը ամփոփեց այս տարվա բուհերի ընդունելիության քննությունների արդյունքները: ԳԹԿ տնօրենի տեղեկացմամբ՝ այս տարի արձանագրվել է մոտ 15 հազար դիմորդ։
  • Այս տարի ԲՈՒՀ-երում աճել են թափուր տեղերը

    Այս տարի ԲՈՒՀ-երում աճել են թափուր տեղերը

    17.07.2013| 18:16
    Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ ՄԵԼԻՔՅԱՆՆ այսօր ներկայացրեց ԲՈՒՀ -երում քննությունների արդյունքները: Ըստ ԳԹԿ տնօրնի, այս տարի նախորդի համեմատ աճել է թափուր տեղերի թիվը: «Թափուր տեղեր այս տարի չունեն միայն ՀՊՏՀ-ն և ԵՊԲՀ-ն: Որպես կանոն, բոլոր մասնաճյուղերում սովորաբար լինում են թափուր տեղեր, բայց Երևանում այս տարի այս բուհերը չունեն: Ինչ վերաբերում է ԵՊՀ-ին` ապա այս տարի բուհն ունի 310 թափուր տեղեր, տարբեր մասնագիտությունների գծով»,- նշեց բանախոսը, հավելելով, որ այդ տեղերը շատ են հատկապես բնական մասնագիտությունների գծով: