ՆԱՏՕ-ի անդամները մտավախություն ունեն դաշինքի նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականության փոփոխությունից, եթե Մարին Լը Պենի «Ազգային միավորումը» հաղթի խորհրդարանական ընտրություններում։ Որոշ դիվանագետներ այն կարծիքին են, որ Ֆրանսիան կարող է ևս մեկ անգամ դուրս գալ դաշինքի ռազմական հրամանատարությունից և ավելի քիչ թվաքանակով, ավելի ցածր աստիճանի զորքեր ուղարկել ՆԱՏՕ, քան՝ ներկայում:               
 

Դուք իդիոտ եք, պարոնայք

Դուք իդիոտ եք, պարոնայք
04.07.2024 | 12:21

Քիչ առաջ ֆեյսբուքը հեռացրեց հունիսի 2-ին տեղադրած իմ նյութը՝ այն համարելով իրենց կանոնների կոպտագույն խախտում։

Իսկ գիտե՞ք ես ինչ էի տեղադրել, որը խախտել է ֆեյսբուքի սուրբ կանոնները. ես հունիսի 2-ին տեղադրել էի ընդամենը Բագրատ Սրբազանի նկարն ու արել երևի ֆեյսբուքի համար «մահացու» մակագրություն։ Նկարի վերևում ես գրել էի՝ «Սրբազանը»։ Վերջ։ Այսքանը։ Երդվում եմ։ Բագրատ Սրբազանի նկարն ու մեկ բառ՝ «Սրբազանը»։

Ես չեմ հավատում, որ ֆեյսբուքի արհեստական ինտելեկտը խմած, կամ՝ պլան քաշած է եղել, որ հոգևոր հոր նկարն իր արհեստական ուղեղի աչքին սպառնալիք է երևացել։ Ակնհայտ է, որ էստեղ կա մարդկային գործոն և էդ մարդկային թաթը Հայաստանից է։

Մի ժամանակ հանրային գործիչների, լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերը «մոնիտորինգ» էր անում և ֆեյսբուքին «իրազեկում» իշխանություններին ոչ հաճելի կոնտենտի մասին, Մեդիանախաձեռնությունների՝ Media.am կենտրոնը, ինչի արդյունքում ազատ խոսքը ֆեյսբուքում գրեթե ոչնչացվեց։

Հիմա տեղեկացանք, որ ֆեյսբուքի համար այդ մոնիտորինգը պիտի իրականացնի «CivilNet»-ը։

Ես չգիտեմ՝ իմ էջից Սրբազանի նկարը հեռացնելը արդյո՞ք «CivilNet»-ի տրամարդած «մոնիթորինգի» հետևանք է, թե՝ ոչ, բայց եթե էդպես է ու իրենք որոշել են ստախանովյան էնտուզիազմով տալ-անցնել իրենց խիստ տխրահռչակ նախորդին, սա արդեն շատ լուրջ ահազանգ է։

Տեղեկացա, որ լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերից ձեռքի հետ հեռացնում են անգամ պաշտոնական լրահոսը, պարզապես լրատվամիջոցի էջը վնասելու, դիտելիությունը գցելու համար։

Սա լուրջ խնդիր է։ ՈՒ քանի դեռ ձեր ֆեյսում տեղադրված, ասենք, կարմիր կամ սև վարդի նկարն էլ Հայաստանում նստած, «մոնիթորինգ» անող ռեժիմի ինչ-որ մի կամակատարի պատճառով չի հանվել՝ հիմնավորմամբ, թե վարդը հիշեցնում է անգլիական խոշոր երկու դինաստիայի՝ լանկաստերների եւ յորքերի միջև 1455-1485 թվերին տեղի ունեցած արյունալի բախումը, հանրային-լրատվական դաշտը շատ արագ պիտի արձագանքի այս խայտառակ, լկտի պատերազմին՝ ընդդեմ ազատ խոսքի։

Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ

Հ.Գ.

Հուսամ՝ էս նկարս չի խախտում ֆեյսբուքի էթիկայի նորմերը։

Դիտվել է՝ 1035

Մեկնաբանություններ