Երբ երեխա եք ունենում՝ հոգևորականի մոտ եք գնում, որ մկրտի երեխային:
Երբ հարազատ եք կորցնում՝ հոգևորականի մոտ եք գնում, որ հոգեհանգստի կարգը տա:
Երբ ամուսնանում եք՝ հոգևորականն է պսակադրում անում:
Երբ տոն ու արարողակարգ ունեք՝ ամենալավ խորհրդատուն հոգևորականն է:
Երբ ձեր հոգին լիքն է՝ էլի հոգևորականի մոտ եք գնում՝ դարդն ու ցավը ամոքելու:
Երբ մատաղ եք անում՝ գոհունակությամբ նորից հոգևորականն է ձեր առաջնորդն ու ուղեկիցը:
Երբ զինվոր եք ճանապարհում բանակ՝ հոգևորականի օրհնությամբ եք ճանապարհում:
Բոլոր նշածս օրինակները, թերևս, յուրաքանչյուրիս կյանքի կարևորագույն և արժեքավոր իրողություններն են:
Մենք ենք գնացել հոգևորականի մոտ մեր իղձերով, հիմա նա է գալիս մեզ մոտ՝ խնդրանքով ու աղերսով: Ականջալուր եղեք նրան, ում վստահել և վստահում եք ձեր կյանքի ամենակարևորի ու ամենաէականի օրհնությունը:
Մի մեսիականացրեք:
Մի սրբադասեք:
Մի պաշտեք:
Ականջալուր եղեք և հարգեք:
Վլադիմիր Մարտիրոսյան