2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

Խորհրդանշական պայթեցում

Խորհրդանշական պայթեցում
17.04.2024 | 20:02



Այսօր պայթեցվել է ՊՆ հին շենքը։

Դա խորհրդանշական է, այդ շենքի հետ է կապվում 1990-ականների ազատամարտում մեր հաղթանակը։ Պայթեցնում են, որովհետև օրվա իշխանությունը հպարտանում է պատերազմում մեր պարտությամբ։ Աշխարհը հակամարտություններից, պայքարից եռում է, Հայաստանի իշխանությունը խաղաղության դարաշրջան, խաղաղության խաչմերուկ է քարոզում Ադրբեջանի հետ, որը Հայաստանի տարածքը Արևմտյան Ադրբեջան է համարում, Երևանը Էրիվան է ասում, Սևանա լիճը՝ Գյոգչա։

Ընտանիքում մեկը կարող է շաշ լինել, թաղում՝ մի քանիսը, սակայն Հայաստան երկիրը չպետք է գժական խաղերով անդունդ գլորվի։ Վերջին 6 տարվա կատարվածը , հիմա կատարվողը այդ խելագար սցենարն է։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1333

Մեկնաբանություններ