Վերջապես ՔՊ-ի վարկանիշը հավասարվեց ընդդիմության վարկանիշին, այսինքն՝ գրեթե զրոյացավ: Երկուստեք ազգուտակի, խնամի-բարեկամի ձայները հաշիվ չեն: Սա այն դեպքն է, երբ, ինչպես ասում էր մի հին թափառաշրջիկ, իշխանությունը փողոցում գցած է, ու վերցնող չկա: Հիմա նրանց ոչ միայն վարկանիշն է նույնը, այլև մտահոգությունը՝ հանկարծ փողոցում գցածը վերցնող չհայտնվի:
Կարո Վարդանյան