Իհարկե, հասկանալի է, երբ մարդիկ իրենց սոցիալական էջերում տեղադրում են օդանավակայանում Հայաստան ներգաղթել ցանկացող հնդիկների նկարները և վրդովմունք ու զայրույթ արտահայտում, բայց հարկ է նաև, որ դրան զուգահեռ տեղադրվի Հայաստանից արտագաղթող, բայց սոցիալապես գերազանց ապահովված հայ օլիգարխիատի ու նրանց ընտանիքների նկարները` կրկին օդանավակայանից, մեկ էլ հարց բարձրացվի`գումարներն էլ են իրենց հետ «արտագաղթեցնու՞մ» (ՀՀ բանկերի նման), թե՞ ոչ:
Այդպիսին է կյանքը. եթե ՀՀ-ից արտագաղթում է այստեղ ու այստեղի հաշվին ամեն ինչի հասածը և կամ իր ընտանիքը, նրա փոխարեն այստեղ է գալիս օտարը:
Վահե Գրիգորյան