ՆԱՏՕ-ի անդամները մտավախություն ունեն դաշինքի նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականության փոփոխությունից, եթե Մարին Լը Պենի «Ազգային միավորումը» հաղթի խորհրդարանական ընտրություններում։ Որոշ դիվանագետներ այն կարծիքին են, որ Ֆրանսիան կարող է ևս մեկ անգամ դուրս գալ դաշինքի ռազմական հրամանատարությունից և ավելի քիչ թվաքանակով, ավելի ցածր աստիճանի զորքեր ուղարկել ՆԱՏՕ, քան՝ ներկայում:               
 

Նորատուսը որպես հարցերի շարք

Նորատուսը որպես հարցերի շարք
22.12.2023 | 11:09

Հարգելի հայրենակիցներ, երեկ Սևանի ափին տեղի է ունեցել ծովամարտի բեմադրություն։ Գևորգ Մարզպետունի զորավարի և արաբ ոստիկանների միջև ճակատամարտից հետո Սևանա լիճը նորից մարտադաշտի էր վերածվել։ Մի քանի տասնյակ նավակներով շրջապատել էին Ավրորա նավ դարձած պարեկային երկու հնամաշ կատերները և սիգ ձկան համար կյանքը չխնայող ջրային պարեկներին ահաբեկել էին։

Հաջորդ առավոտյան միտինգ ցրող կարմիր գլխարկավոր ղզլբաշները գրավել էին Նորատուսը և մի քանի տասնյակ ձկնորս ձերբակալել։ Դե իհարկե, մի քանի ժամ անց հեռուստատեսության տեսախցիկների առջև փաստացի ձկնագողերը սկսեցին խունջիկ-մունջիկ գալ և հավաստիացնել, որ իրենք ձկների ձվադրման պայմանների մասին ձկներից շատ են մտածում։ Բայց դե մենք դրա մասին չենք ուզում գրել, մենք իրենց մարդկային հերոսական կերպարը լավ ենք ճանաչում։ Մենք գրելու ենք այն ամենի մասին, ինչ նախորդել էր ծովամարտին։

Փորձենք մի քանի հարցեր ուղղել համապատասխան պաշտոններում հայտնված ոչ համապատասխան անձանց։

Գաղտնիք չէ, որ Սևանա լճի ափամերձ տարածքում անխափան կերպով, ամենօրյա ռեժիմով գործել է ձկան վաճառքի մեծածախ շուկա, որտեղ ամեն օր ձկան հետևից են գալիս տասնյակ ավտոմեքենաներ Երևանի և այլ մարզերի համար ձուկ գնելու։ Ափամերձ այդ հատվածում մեքենաների նման կուտակումը անհնար է չնկատել։Մեծածախ շուկայում ֆինանսական շրջանառության ծավալները որևէ կերպ չեն արձանագրվում, վերահսկվում, չկա ՀԴՄ, չկան

պոստերմինալներ, չկա սանիտարական վերահսկողություն, չկա տարրական հիգիենա։ Առնվազն մի քանի պետական գերատեսչություններ այդ տարածքը չեն նկատում, պարզապես չկա այդ տարածքը նրանց կողմից վերահսկելու իմաստով։ Որո՞նք են այդ գերատեսչությունները: Մարզպետարան, յուր կառուցվածքային ստորաբաժանումներով։

Պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության տարածքային, մարզային ստորաբաժանում։ Առողջապահության նախարարության սանիտարական ծառայությունների տարածքային ստորաբաժանումներ։ Սևանի ազգային պարկի ողջ կառուցվածքային ստորաբաժանում։ Տնտեսական զարգացման նախարարության համապատասխան գյուղատնտեսության հարցերով ստորաբաժանում։ Ժողովրդական մի խոսք կա. ձուկը գլխից է հոտում, բայց դրան զուգահեռ օգտագործվում է մեծ ձկներից գողերին բռնել սկսելու մասին ասույթը։ Փաստացի, Նորատուս համայնքի մոտ ծավալված ծովամարտը վկայում է, որ Սևանի ձկան արդյունահանման գործը ինչ-որ մաֆիոզ մետաստազներ ունի, և միայն դրանով կարելի է բացատրել ահռելի շրջանառության ստվերը, անվերահսկելի որսը, պետական իրավասու կառույցների հավկուրությունը։

Որպես վերջաբան,հիշեցնեմ,որ մեղքի ամենամեծ բաժինն ունի ՀՀ շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունը, որի ղեկավարը պարզապես չունի իր զբաղեցրած պաշտոնի մասնագիտական համապատասխանություն։ Իսկ ինչու է այդ կառույցը նույն օրերին փակում Արարատյան դաշտի բազմաթիվ ձկնաբուծարաններ, դա նախարարության ղեկավարին հարցրեք։ Մեր կողմից տեղադրված գրառմանը հաջորդող ՀՀ կառավարության նիստում ընդունվեց որոշում վեց ամսով արգելելու սիգ ձկան ձկնկիթ արտահանումը։ Մարդիկ պասերով դաշտ են մաքրում։

Չե՞ք հավատում…

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 2351

Մեկնաբանություններ