Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Գերեվարվել է գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը

Գերեվարվել է գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը
29.09.2023 | 15:01

Քիչ առաջ Արցախից Հայաստան եկող անցակետից ադրբեջանցիների կողմից գերեվարվել է գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Հերթական հաղթական գեներալը գերեվարվում է թշնամու կողմից, իսկ թշնամու գործակալը «սպարտիվկով» հատում է սահմանը:

Կասկած չունեմ, որ դավաճանական ռեժիմի ուղիղ հրահանգով և Ալիևի հետ հանաձայնությամբ են գերեվարվել թե՛ գեներալ Մնացականյանը, թե՛ Ռուբեն Վարդանյանը:

Նարեկ Սամսոնյան

Դիտվել է՝ 3088

Մեկնաբանություններ