38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Կատարելագործվող ռեքվիեմներով մինչև ու՞ր կարող ենք հասնել

Կատարելագործվող ռեքվիեմներով մինչև ու՞ր կարող ենք հասնել
10.09.2023 | 17:00

Եկեք միասին մի տրամաբանական խնդիր լուծենք։

Եթե մեր լինել-չլինելը կապում ենք Ռուսաստանի լինել-չլինելու հետ, էլ այստեղ ի՞նչ գործ ունի մեր ուղեղ ունենալը կամ չունենալը։

Ի՞նչ է, եթե մենք ուղեղ ունենայինք, Ռուսաստանը չէ՞ր քանդվելու, մենք էինք փրկելու՞ նրան։։

Նույնիսկ, եթե ներկա թնջուկից Ռուսաստանի դուրս գալ-չգալու հարցը դիտարկենք վիճակագրորեն, ապա, փոքր բացառություններով, նա միշտ հաղթող է դուրս եկել Արևմուտքի, Հարավի ու Արևելքի հետ պատերազմներում։

Մանավանդ որ, հիմա, նույնիսկ հակառակորդների կարծիքով, Ռուսաստանը հաղթում է։

Տեսնես ավելի ու ավելի կատարելագործվող ռեքվիեմներով մենք մինչև ու՞ր կարող ենք հասնել։

Օպտիմիզմը թև տվող է, իսկ պեսիմիզմը՝ թևեր խուզող։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1963

Մեկնաբանություններ