Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Սրա վերջը դաժան է լինելու

Սրա վերջը դաժան է լինելու
03.09.2023 | 07:38

Ամորֆ պետություն՝ ամորֆ բնակչությամբ (ժողովուրդ, հասարակություն բառերն այլևս շռայլություն են):

Թե՛ ներսում, թե՛ դրսում քաոտիկ վարքագիծ, հախուռն որոշումներ:

Համատարած սուտ, տգետների խրախճանք:

Էժանագին մանիպուլյացիաներ ու զգայականն անջատած զանգվածային ջայլամություն, երբ բոլորն իրենց համոզել են, թե այս ամենն ուրիշի հետ է կատարվում։

Սրա վերջը դաժան է լինելու։

Երվանդ Վարոսյան

Դիտվել է՝ 1381

Մեկնաբանություններ