ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) վերանայում է իր քաղաքականությունը

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) վերանայում է իր քաղաքականությունը
01.02.2020 | 15:55

Կարևորելով համալսարանի աշխատակիցների դերի բարձրացումը, աշխատանքներում նրանց ներգրավվածության ընդլայնումը, ինչպես նաև գիտական ներուժի զարգացումը և աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցերը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) վերանայում է իր քաղաքականությունը:


ՃՇՀԱՀ-ում կայացավ հոգաբարձուների խորհրդի նիստը՝ հիմնական զեկուցողներն էին Հոգաբարձուների խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանը և ՃՇՀԱՀ ռեկտորի ժ/պ Եղիազար Վարդանյանը:


Նիստին ներկայացվեց և քննարկվեց, 2019թ-ի բյուջեի կատարողականի և 2020թ-ի բյուջեի պլանավորման, գիտահետահետազոտական գործունեության արդյունավետության բարձրացման ու գիտական ծրագրերում համալսարանականների՝ առավելագույն թվով ներգրավվածության բարեփոխված ծրագրերը ինչպես նաև համալսարանի կառուցվածքի և հաստիքացուցակի փոփոխությունները՝ առաջարկվեց կրճատել Ֆինանսատնտեսական և տեղեկատվական գծով պրոռեկտորի հաստիքը, համալսարանական ամբիոնները համապատասխանաբար բաշխել ֆակուլտետների միջև, ավելացնել գիտական քաղաքականության վարչություն, ինչպես նաև լեզուների կենտրոն, որը կզբաղվի դասախոսների և ուսանողների վերապատրաստումներով, գիտական հոդվածների և կայքի նորությունների թարգմանություններով: Այս համատեքստում առաջարկվեց որոշակի բաժիններ լուծարել և միավորել վարչությունների մեջ:


Հաստատված կառուցվածքային փոփոխությունները վերջին երկու ամսում քննարկվել են համալսարանի բոլոր ստորաբաժանումներում՝ ներկայացրել են առաջարկներ, որոնց հիման վրա կազմվել է կառուցվածքային փոփոխությունների օպտիմալացման նոր ծրագիր։
Համալսարանում դեկանատների և ամբիոնների դերը բարձրացնելու նպատակով՝ որոշում կայացվեց բոլոր դեկանատներին բյուջեով 8 միլիոն դրամ հատկացնել՝ ընթացիկ գիտաժողովներ, միջոցառումներ և ծրագրեր իրականացնելու համար, իսկ գիտական կյանքի ակտիվացման նպատակով սահմանել ներհամալսարանական գիտական դրամաշնորհներ: Ռեկտորի պաշտոնակատարը նշեց, որ այսուհետև խիստ կարևորվելու է ուսանողների և համալսարանի բոլոր թողարկող ամբիոնների ներգրավվածությունը գիտական ծրագրերում՝ առավելագույնս օգտագործելով սեփական գիտական ներուժը:


Հոգաբարձուների խորհրդի անդամների կողմից հավանության արժանացան և հաստատվեցին ներկայացված ծրագրերը: Խորհրդի անդամները նկատեցին, որ բարեփոխումների փաթեթը ուղղված է ուսման որակը, աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելուն և համալսարանի գործունեությունն առավել թափանցիկ ու նպատակային դարձնելուն:

ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյան

Դիտվել է՝ 8351

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ