ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ռեկտորներին էլ են փոխում

Ռեկտորներին էլ են փոխում
21.12.2018 | 01:08

ՔՊ-ականներն արդեն փաստում են, որ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը մնալու է կառավարման օղակում` իր պաշտոնին, և նրա առաջին քայլը ոլորտում կադրային փոփոխություններն են լինելու, ինչի մեկնարկը տրվեց ՀՊՏՀ-ի ռեկտորի փոփոխությամբ։ Բուհերում ռեկտորների փոփոխությունը շարունակվելու է։ Արայիկ Հարությունյանի գերխնդիրը ԵՊՀ-ի ռեկտորի փոփոխությունն է, այս աշխատանքին նա կլծվի 2019-ից, իսկ այս օրերին թեկնածուի փնտրտուք է։ Հարցը լուծվելու է Նիկոլ Փաշինյանի անձնական միջամտությամբ, մյուս ռեկտորների մնալ-չմնալը ևս։ ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանին մեկ անգամ հեռացնելու անհաջող քայլերից հետո, մեր տեղեկություններով, իշխանությունն այս անգամ վճռական է տրամադրված, և մայր բուհի երկար տարիների ռեկտորը ստիպված է լինելու, թերևս, ինքնակամ դիմում գրել ու հեռանալ։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4588

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ