Այսօր պարզ է դարձել, որ ՀԱԿ արդեն նախկին դաշինքը հանրահավաք չի անցկացնելու մարտի 1-ին: Հիշեցնենք, որ 2008-ից ի վեր ամեն տարի այս օրը կոնգրեսը հանրահավաք է հրավիրել, և այս անգամ էլ նախօրոք իրազեկում է հղվել քաղաքապետարան: Քանի որ այդ օրը «Ժառանգությանն» արդեն արտոնվել է Մյասնիկյանի արձանի մոտ նույն իրադարձությանը նվիրված հանրահավաք անցկացնել, ուստի նախկին ՀԱԿ-ականները հրաժարվել են միաժամանակ նույն միջոցառումն անել ու կոչ են արել գնալ «Ժառանգության» հանրահավաքին:
Չնայած, մեծ հաշվով, ի՞նչ հանրահավաք, երբ այն կազմակերպող սուբյեկտը` ՀԱԿ-ը, այլևս գոյություն չունի:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ