Մեր կարծիքով, առայժմ շուտ է գնահատականներ տալ և փորձել հետևություններ անել ժլատ տեղեկատվական հաղորդագրություններից, բայց կա այլ բանի անհրաժեշտություն. խորամուխ լինել, թե ինչպես էին, ըստ էության, ապշերոնցի մեր թշնամիները այս ամենին պատրաստվել:
Սովորաբար Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ տարբեր մակարդակների բանակցային հանդիպումներից հետո հանրությանը մատուցվում են շատ ժլատ տեղեկություններ։ Եվ բացի պաշտոնական հայտարարություններից ու հաղորդագրություններից, մնացածի մասին մնում է, թերևս, միայն կռահել։
Իջևան գալու հաջորդ իսկ օրը «Պոլիտեխնիկ» ուսանողական ջոկատը մեր տեսադաշտից վերացավ, հօդս ցնդեց, ուսանողական խմբերն ու ջոկատները մաս-մաս թողեցին ու հեռացան, գնացին իրենց ամառային արձակուրդներն անցկացնելու, մնաց միայն մեր խմբի ուսանողներից կազմված բրիգադը՝ թվով 12 ուսանող:
Իսրայելի գործողությունները Լիբանանում հաջողություն ունեն նրա համար, որ իսրայելական կողմը լավ տեղեկացված է Լիբանանում գտնվող թիրախներից։ Հիմա կարող է մտածեք, որ դա բացառապես հետախուզական ցանցի արդյունք է, բայց՝ չէ։ Իսրայելը կարողանում է հետախուզել հնարավորինս իրական ժամանակի մեջ։