Արդեն մի քանի օր է, ինչ հետևում եմ ընդունելության քննությունների հետ կապված ԿԳՍՄ նախարարության շուրջ ստեղծված լճացած վիճակին: Փաստացի մոտ հազարի հասնող դիմորդներ բախվել են անորոշության և չեն կարողանում գտնել լուծումներ այն թնջուկից, որն առաջացել է նախարարության անշրջահայաց գործելակերպի պատճառով:
Վաղվանից մինչև օգոստոսի 10-ը, թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ են սկսվելու Նախիջևանում: Իհարկե սա առաջին անգամը չէ, բայց ռազմական առումով մի շարք հարցեր կարող է առաջացնել: Ես չեմ բացառում, որ կարող են զորավարժությունների քողի տակ, Նախիջևանի հատվածից հարձակում գործեն:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսաստանյան РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հուլիսի 18-ին իր և իր թիմակիցների հասցեին արված խիստ քննադատական գրառմանը...
Երկու տարուց ավել Նիկոլ Փաշինյանն ու իր փողոցային անգրագետների խմբակը գոռում-գոչում եմ ինքնիշխանության մասին: Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում որևէ ղեկավար այդքան չի խոսել ինքնիշխանության մասին, որքան Նիկոլ Փաշինյանը, որևէ մեկը այդքան չի թմբկահարել ինքնիշխանությունը, որքան Նիկոլ Փաշինյանը:
Եվս մեկ հաղթանակ «Բանաձևային պատերազմում»: Արցախի ականազերծման ծրագիրը հաստատվեց: Հայկական կազմակերպություններին հաջողվել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հաստատել Արցախի ականազերծման ծրագիրը:
Ինձ բացատրեք, թե ե՞րբ արժեզրկվեցին «փորձագետ» եւ «վերլուծաբան» բառերը։ Մենք, կարծես, արդեն սովորել ենք, որ նույն մարդը սահմանադրության, ընտրական իրավունքի, միջազգային հարաբերությունների, մարդու իրավունքի, ռազմարվեստի մասնագետ է։
Առաջիկայում Իրանի Իսլամական Հանրապետությունը դառնալու է միջուկային տերություն։ Այդ անխուսափելի զարգացումը շեշտակիորեն փոխելու է տարածաշրջանում տիրող աշխարհառազմավարական հաշվեկշիռը և ուժերի հարաբերակցությունը՝ հօգուտ Իրանի։ Հայաստանի Հանրապետությունը կարող է ստանալ կայուն և ապահով զարգացման առնվազն 10-20 տարի, քանի որ Իրանին պետք է լինելու ամրապնդել իր հյուսիսային սահմանների անվտանգությունն ու չեզոքացնել թուրանական սպառնալիքը։ Այս իրավիճակում Հայաստանն առանցքային դերակատարում և նշանակություն ունի։