-
16.07.2012|
11:15
Եվրամիության հարցերով Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղիշը հայտարարել է, որ եթե Ֆրանսիայի ներկա նախագահ Ֆրանսուա Օլանդը Թուրքիայի հարցում շարունակի իր նախորդի սխալը, կողմերից ոչ մեկը չի շահի:
-
16.07.2012|
11:12
Իրանական Fars լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ազատ առևտրի գոտու հարցերով պաշտոնատար Սադեք Նաջաֆին և Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր ներդրումային, առևտրի և բնապահպանական ոլորտներում համագործակցության վերաբերյալ:
-
15.07.2012|
22:17
2013 թ. ՈՒկրաինան ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը: Նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ ստանձնելով ԵԱՀԿ նախագահությունը` Կիևը կփորձի մեռյալ կետից շարժել Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների լուծումը:
-
15.07.2012|
22:15
ASEAN-ի` Հարավ-արևելյան Ասիայի երկրները համաձայնության չեն եկել Հարավ-չինական ծովում Չինաստանի տարածքային հավակնությունների վերաբերյալ: ASEAN-ի 10 պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպումը Կամբոջայում ավարտվել է առանց եզրափակիչ հայտարարության:
-
15.07.2012|
22:03
Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են, որ չնայած Եվրամիության սահմանած պատժամիջոցներին՝ մտադիր չեն դադարեցնել իրանական նավթի փոխադրումն իրենց երկրի խողովակաշարով։
-
15.07.2012|
17:28
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է հուլիսի 17-ին հանդիպել ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի հետ։ Այդ մասին այսօր հայտարարել է Կրեմլի լրատվական ծառայությունը։
-
15.07.2012|
11:38
Ավելի քան 10 մարդ է զոհվել այս գիշեր հնդկական Ջամու հյուսիսային նահանգում, որտեղ ուխտավորներով լի ավտոբուսն ընկել է կիրճը։ Ավելի քան 20 մարդ ստացել է վնասվածքներ։
-
14.07.2012|
13:08
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մեկնում է Եգիպտոս, որտեղ նա կհանդիպի երկրի՝ վերջերս ընտրված ղեկավարությանը։ Ինչպես հայտնում է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, Քլինթոնը մտադիր է բանակցություններ վարել նախագահ Մոհամեդ Մուրսիի հետ։
-
14.07.2012|
13:03
Աֆղանստանի Սամանղան շրջանի Այբակ քաղաքում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել։ Այդ մասին հաղորդում է տեղի ոստիկանությունը։
-
13.07.2012|
20:27
Միացյալ Նահանգները կխստացնի Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Հերթական այս քայլը նպատակ ունի Իրանին ստիպել հրաժարվել իր միջուկային ծրագրի զարգացումից: