ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա

Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա
13.06.2024 | 09:45

Այս հարցում, կարծես թե, ձևավորվում է հասարակական լայն կոնսենսուս:

Ամբողջ խնդիրն այն է, որ նա դա ինքնակամ անել չի պատրաստվում, փողոցի ուժն էլ չի ձգում իմպիչմենթի հարուցմանը:

Փաշինյանը չի հասկանում, որ իր պրոբլեմը ոչ թե Բագրատ Սրբազանն է կամ նրա հարթակը, այլ հասարակության մեծ դժգոհությունը:

Եթե անգամ ընդդիմադիր այս հարթակը ռեպրեսիայի ճանապարհով չեզոքացվի, հաջորդն ավելի ռադիկալ է լինելու:

Այլ խոսքով, հանրային տրամադրությունների ռադիկալացումը կանխելու միակ ճանապարհը արտահերթ ընտրություններն են:

Ընդ որում, խելամիտ կլինի, որպեսզի Փաշինյանն այդ ընտրություններին չմասնակցի:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1460

Մեկնաբանություններ