Իրանի արտահերթ նախագահական ընտրությունների նախնական արդյունքներն ամփոփվել են, դրանց համաձայն՝ առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանը ոչ մեծ տարբերությամբ առաջ է անցել միջուկային ծրագրի վերաբերյալ նախկին առաջատար բանակցող Սաիդ Ջալիլից։ Փեզեշքիանը ստացել է 8 302 577 ձայն, Ջալիլին՝ 7 189 756։ Նախնական արդյունքներով՝ ընտրությունները կարող են անցնել երկրորդ փուլ, որը կանցկացվի մեկ շաբաթ հետո։               
 

Նոր-նոր սկսվող մի լուրջ նախաձեռնություն էլ թաղեցինք

Նոր-նոր սկսվող մի լուրջ նախաձեռնություն էլ թաղեցինք
19.02.2024 | 11:13

Արցախցիների նամակը զուտ փոխհատուցման, փողի պահանջ չէ, այն լուրջ քաղաքական նշանակություն ունի, Արցախը զավթած, իսկ այսօր արդեն Հայաստանը սեփականելու ծրագիր իրականացնող ազերիթուրք հրեշության, հատկապես ալիևի սսնձերը քաշել տալու, գալիք նոր ցեղասպանությունը կանխելու նպատակաուղղվածություն ունի։

Ի տարբերություն նիկոլի, խորհրդարանում վեր ընկած, տխմար հարցեր տալուց բացի ոչինչ չանող պորտաբույծների ու բացառապես անձնական խնդիրներ լուծելով զբաղված, Արցախի վրա վաղուց թքած սրանց տերերի ապազգային պահվածքի ու գործունեության, այս նամակով փորձ է արվում աշխարհին ներկայացնել մեր ԽՆԴԻՐԸ, որը նաև ողջ հայության խնդիրն է, ու վաղը կարող է նույն խնդրի առաջ կանգնել ցանկացած երկիր և ազգություն։

Բայց այս նամակի դեմ սկիզբ առած մի խումբ արարածների արշավից ու վայրահաչություններից հետո մենք ափսոսում ենք մեր կորսված ժամանակն ու առավել ևս ավելի քայքայված առողջությունը։ Միաժամանակ ներողություն ենք խնդրում այսօրվա մեր ծանրագույն, անմարդկային վիճակն ու վերոհիշյալ նամակի դերը, նշանակությունը հասկացած մեր ընկերներից, ծանոթ ու անծանոթ

հարյուրավոր, հազարավոր մեր հայրենակիցներից, որոնք արդեն ստորագրել են կամ պատրաստվում էին ստորագրել սույն նամակը։

Ցավով փաստում ենք, որ մի խումբ ու արդեն ոհմակի վերածվող կենդանիների ապակողմնորոշիչ բարբաջանքների պատճառով մենք դադարեցնում ենք ստորագրահավաքը։

Իսկ ովքեր գետից քշվող տաշեղի պես ընտրել են կործանումը, ոչինչ չանելով, մի բան անել փորձողների դեմ բարբաջելը, խանգարելը, գերադասելով սատակվել-ցեղասպանվելը, թող երբեք ոչ մի հարցով չդիմեն մեզ ու ռադները քաշեն մեր ընկերականից։

Եթե մեկ դար առաջ աշխարհում մեզ ցավակցողներ են եղել, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ապա այս անգամ ոչ թե ցավակցելու են, այլ արհամարհանքով ծիծաղելու են ձեզ և մեզ վրա, որովհետև արդեն աշխարհին ցույց ենք տվել, որ մենք ինքներս ենք մեզ հոշոտում ու դռներ բացում նոր գենոցիդի առաջ։

Վարդգես ՕՎՅԱՆ

Արամ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ.1

Այլևս ի զորու չլինելով շարունակել մեզ ու մեր երկիրը փրկելու թերևս վերջին ու եզակի այս նախաձեռնությունը, մենք կողջունենք ու պատրաստ ենք կողքից օգնել բոլոր նրանց, ովքեր փոքրիկ մի խումբ կձևավորեն ու կշարունակեն ազգանվեր ու երկիրը փրկելու այս կարևորագույն նախաձեռնությունը։

Հ.Գ.2

Ներկայացնում ենք նաև նամակի հեղինակ մեծ գիտնական ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ խոսքն այդ կապացությամբ, որը պատասխանն է վերոհիշյալ ասեկոսությունների և «հայրենասիրության» ներկով լղոզված զառանցանքների։

Հ.Գ.3

- Արդեն 15 դար գենոցիդիների մեջ ենք ու չի եղել մի տեքստ, մի նախաձեռնություն, որը երբև գեներացվել է ու որին համաձայն են եղել բոլորը։

- 1870-ակններից թուրքական կոտորածների, հետո եղեռնի, հետո ադրբեջանական եղեռնի մեջ ենք և ընդհանուր զոհվել է 2,5 միլիոն հայ, բայց չկա մի տեքստ, մի նամակ, մի նախաձեռնություն, որի շուրջ գոնե 100 հայ հավաքված լինի ու մի արդյունքի հասած լինեն։

- 1988-ից գորբաչից Ղարաբաղ ուզելու մեջ էինք, փոխանակ կազմակերպվելու ու նախաձեռնողական քայլեր անելու։

- Վերջին 36 տարում ազերները մեր գլխին միլիոն խաղ խաղացին ու բոլոր հարցերում նախաձեռնող եղան և, ի վերջո, Արցախն իրենցով արեցին։ Բայց ի հակակշիռ չկա հայկական մի նախաձեռնություն, մի նախաքայլ, որը երբևէ արվել է։

- 100 հոգանուց ակադեմիա ունենք, դրա քառապատիկ էլ գրողների միություն, երկրում ու աշխարհով մեկ մշակույթի 1000-ավոր երևելիներ։ Ցույց տվեք մեկի մի նախաձեռնող քայլը, գրած մեկ տողը, որը միջազգայնորեն մեկի ուշադրությունը կարող էր գրավել։

Ասում են` բա ամո՞թ չէ, մենք փաստացի փողով մեր հայրենի Ղարաբաղն ենք ծախու՞մ, ես փող չեմ ուզում, իմ Ղարաբաղն եմ ուզում...

Չգիտեմ ինչ պատասխանեմ` ապշե՞մ, ոռնա՞մ, քարանա՞մ։

Թուրքերը մեզ միլիոնով զրո են հաղթել՝ և՛ քաղաքականով, և՛ ռազմականով, և՛ տնտեսականով, և՛ դիվանագիտականով, և՛ զենքով, և՛ ֆռցնելով, և՛ 36 տարվա տեռորով ու պաշարմամբ, և՛ թուրք դարձած հայ գործակալների ներդրմամբ, աշխարհով մեկ մեզ որպես անարժան-հայվանի ներկայացնելով, և՛ քթներիցս բռնած արածացնելով ու գենոցիդելով։

Ալիեվն ամեն օր 50 միլիարդ կոնտրիբուցիայից է խոսում, Սյունիքն ու արդեն ողջ Հայաստանն իրենն է համարում, սահմանին օրը մի երեխա է սպանում, իսկ մազապուրծ, տուն-տեղ թողած արցախցին էդ մասին ծպտուն հանելու իրավունքը չունի՞, ու մեկը մյուսին ամոթ տա, թե` ո՞նց կարելի է։

Սա աբսուրդ էլ չէ, սա հակամարդկային է։ Մենք արդեն մարդկայինից ենք դուրս։

Արա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1572

Մեկնաբանություններ