Հայաստանը երկու անգամ է սովետականացվել:
Մեր տարածքային կորուստներն էլ, համապատասխանաբար երկու անգամ են եղել:
1921 թ. բանը հասավ նրա, որ ռուսին երկրից քշելու համար, ուղիղ դիմեցինք Թուրքիայի օգնությանը:
Բայց դիմեցինք թուրքին, եկավ ռուսը...
Հիմա կասեք, մեր փրկության հույսը թուրքը չի, ֆրանսիացին է, որի հետ թուրք-ադրբեջանցին թշնամական հարաբերություն ունի:
Շատ լավ, իսկ ինչպե՞ս է լինում, որ մեր հույս ու Ադրբեջանի թշնամի ֆրանսիական «Տոտալ էներջին», ադրբեջանական «Սոկարի» բանկային հաշվեհամարին,
չորս օր առաջ, փոխանցում է 17 միլիարդ եվրո, նոյեմբերին, Բաքվում կնքված 27 միլիարդ եվրո արժողության տնտեսական գործնեության պայմանագրի պահանջներին համապատասխան:
Պատրանքները գեղեցիկ են, իսկ իրականությունը դաժան:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ