Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

Ինչպես է հանձնվել Արցախը

Ինչպես է հանձնվել Արցախը
02.11.2023 | 16:03

Փաշինյանական խունտան, հասկանալով, որ ՀՀ-ում տեղի ունեցող պերմանենտ գահավիժումները շարունակական բնույթ են կրում և ամեն անգամ մի հերթական փակուղու առաջ ենք հայտնվում, հերթական բլեֆն է իրականցնում։ Էս անգամ մարդկանց հույզերի վրա խաղում են՝ «մենք պահպանում ենք ՀՀ ինքնիշխանությունը», «մենք 29 800-ի իշխանություն» ենք թեզերի գեներացմամբ։

Իսկ հավատացողների բանակը հոծ է՝ տաքսիստից մինչև Չինաստանից ապրանք ներկրող. կոմֆորտ է ու հաճելի, երբ լսում ես «ինքնիշխանություն», «երկրի սուվերեն տարածք տերմինները»։ Բայց իրականության հետ առերեսվելիս, լրիվ այլ պատկեր ունենք, ու դա օրերս տեսանք հրապարակավ։

Հերթական անգամ սրանք մեզ գիժ են սարքել, ու փորձում են բոլորիս տեղավորել իրենց ծուռ հայելիների աշխարհում։ Հիմի ուշադիր. էդ «ինքնիշխանին» ու եսիմինչ կոչվածին օրը ցերեկով դեմ են տալիս ու պարտադրում, որ, օրինակ, Երասխում կառուցվող գործարանը ուրիշ տեղ սարքի։ Հա, ճիշտ լսեցիք, ու դա էլ քիչ ա Քերոբյան հանճարը խորհրդարանում հպարտորեն էս մասին հայտարարում է։ Ասեմ ավելին, ու պարտադրողն էլ գիտե՞ք չէ՝ ո՛վ է, ճիշտ է, նիկոլոսի կառուցողական բարեկամը, ով չորով դեմը դրել է, ու հասել նրան, որ ՀՀ տարածքում ինքն է որոշում, թե որտեղ՝ ինչ կառուցվի։ Այսինքն ՀՀ սուվերեն տարածքում Ալիևը որոշում է՝ Երասխում գործարան կառուցվի, թե՞ չէ։

Թե բա, նախկինները, թե բա թալան, «30 տարի ժողովրդի արյունը խմեցիք, կերաք»․ այ պոպուլիստ անհայրենիքներ, երևի նախկիններն էլ էին հա՞ հետը համաձայնեցնում, որ Արցախում հյուսիսից հարավ ասֆալտ էին անում, Լաչինում նրանք ՀԷԿ-եր էին սարքում, դու փաթաթեցիր, տվեցիր թուրքին, Շուշիում մի օրում 100 հարսանիք ու 100 կնունք էին անում, դու Շուշին՝ Շուշա դարձրեցիր։

Ժամանակին, որ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում պառադ էր ընդունում ու սահմանի ողջ երկայնքով զորավարժություն անցկացնում, դա ըստ քեզ «պետության ու բանակի թալան էր», իսկ հիմա, որ փաստացի ոչ միայն էդ տարածքն ու սահմանը չկա, այլ էդ մարդկանց տնավեր սարքեցիր ու ՀՀ-ում դարձնում ես փախստական, դա էլ քիչ է, ՀՀ սուվերեն տարածքի 150 հեկտարն էլ թողեցիր, որ թուրքը գա ու նստի։

Հիմի սրա նմանն եկել ու ինքնիշխանությունից է խոսում։

Էն «Մեր բակում» ո՞նց էր ասում՝ «երկու ականջդ էլ կտրես՝ Վան Գոգ չես դառնա», հիմի, Ամերիկայի դրոշ չէ, ուզում էս ՆԱՏՕ-ի գերբը դիր, բան չի փոխվի, եթե մարդն անատամ ու տեսակ չունեցող է, իրեն ոնց քշեն՝ գնալու է։

Առը՜ հա քեզ ինքնիշխանություն։

Արմեն ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Դիտվել է՝ 2298

Մեկնաբանություններ