Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Դա հե՛չ զվարճալի չի

Դա հե՛չ զվարճալի չի
09.10.2023 | 07:37

ՈՒրախանալու բան չկա։

Էն, որ մենք վառոդով լցված տակառի վրա ենք նստած, գաղտնիք չի։ Հիմա մոտակայքում կրակ է բռնկվել, որը կարող է, ծառից ծառ անցնելով, շատ արագ մեզ հասնել, ու դա հե՛չ զվարճալի չի։

Երբեմն ինձ թվում է, որ մենք դեռ չենք կործանվել մենակ էն պատճառով, որ մեզ շրջապատող բազմաթիվ կործանարար աղետները ոչ մի կերպ չեն կարողանում որոշել, թե ո՛ր մեկը պիտի մեզ տանի։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 3308

Մեկնաբանություններ