ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ես հիշելու եմ բոլոր լուռերին

Ես հիշելու եմ բոլոր լուռերին
28.07.2023 | 07:48

Արցախի ընկնելու կամ կանգուն մնալու հավանականությունները հավասար են: Այդ շանսերի հարաբերակցությունը կարող է շատ արագ փոխվել, և կանգուն մնալու ու դիմակայելու էներգիան Արցախը պետք է ստանա ոչ միայն նրանցից, ումից հիմա հիմնականում ակնկալում է, այլ հենց Հայաստանից: Էներգիան և հույսը պակաս կարևոր շարժիչներ չեն քաղաքական լուծումներից: Ավելին, քաղաքական լուծումները միշտ ավելի արագ են գալիս ու էֆեկտիվ են լինում, երբ կա համապատասխան պահանջ և աուրա: Բոլոր նրանք, ովքեր ունեն թեկուզ մեկ մարդու վրա ազդեցություն, պետք է խոսեն և պնդեն իրենց համոզմունքը: Հնարավոր չէ լուռ չհամաձայնելով հաղթել: Չի կարելի միայն ամբիցիայի համար զբաղվել քաղաքականությամբ ու հետո անհետանալ, եթե ամբիցիան չբավարարվեց: Չի կարելի այսօր լուռ ու համառ չլինել ու տանուլ տալ հայրական հողը, որովհետև ազգովի արձակուրդում էինք, հոգնած էինք, դե, ի՞նչ ասեինք, էդքան ասեցինք, դե լավ, է՜:

Արցախի թե՛ ընկնելու, և թե՛ կանգուն մնալու պարագայում ես հիշելու եմ բոլոր լուռերին ու բոլոր նրանց ովքեր արձակուրդում էին, երբ երկիրն էր քանդվում: Հիշեցնելու եմ լռությունը, երբ կանգուն կմնանք:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1743

Մեկնաբանություններ