ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Հնդիկների հետ կընկերանամ ու Արցախի ճամփեն կբացենք, Արցախն էլ թուրքերից կազատենք հնդիկներով»

«Հնդիկների հետ կընկերանամ ու Արցախի ճամփեն կբացենք, Արցախն էլ թուրքերից կազատենք հնդիկներով»
25.07.2023 | 09:42

Ես ու իմ չորս տարեկան տղան` Դանին, ում շատերդ մոտակա կամ հեռակա գիտեք ու սիրել եք, մի շաբաթ է կռվում ենք ու ինքը հաղթում է:

Դանին ասում է.

- Ես հնդիկ եմ, հայ չեմ:

Դանին էն տղեն է, որ 2 տարեկանից Արցախի ու Հայրենիքի համար բոլոր ակցիաներին ու ցույցերին մասնակցել է, ինձնից բարձր գոռացել ու երգել:

Դանին բզկտված Արցախն է տեսել, Ամարասի վերևի բարձունքում հայկական դրոշի տակ թշնամու առաջ ուղիղ կանգնել` իսկական զենքը ձեռքին, զառամյալ Պարտիզանի հետ ընկերացել:

ՈՒ էսօր գնում եմ մանկապարտեզից բերելու, Դանին էլի հանկարծ ասում է.

- Պապ գիտես չէ՞, ես հնդիկ եմ, հայ չեմ:

Ես սկսում եմ խոսել, բացատրել, համոզել, ջղայնանալ.

- Ի՞նչ հնդիկ, դու հայ ես, հայ լինելը գիտե՞ս ինչ բան է,- բլա… բլա… բլա… բլա:- Ինչու՞ ես ուզում հնդիկ լինել:

- Պա՛պ, հնդիկները շատ են և ուժեղ, հայերը թույլիկ են ու վախկոտ :

- Ո՞վ է քեզ նման դեբիլություններ ասել:

- Ո՛չ մեկը: Ե՛ս եմ տեսել... Ե՛ս եմ մենակով Հայաստան գոռացել, Արցախ գոռացել, առանց թուրքի Հայաստան գոռացել` քո ուսերին նստած: Դու՛ ես գոռացել: Մենակ ենք գոռացել ու մենակ էլ մնացել:

Գիտե՞ս, ես էդ վիդեոն տելեվիզորով տեսել եմ, որ քեզ միլիցեքը ավտոյի տակ էին գցել ու ոտքերիցդ քաշում էին, իսկ դու Արցախ էիր գոռում: Ո՞վ կանգնեց կողքիդ: Հայե՞րը... ՈՒ՞ր էին հայերը: Հայերը ծիծաղում էին վրադ: Իսկ հնդիկները ըտենց չեն, իրենք ուժեղ կռիվ են անում:

- Ի՞նչ ես խոսում,-զարմացած ու շվարած հարցնում եմ, մտածելով թե էս մի մատ էրեխեն ո՞նց է էս ամեն ինչը ֆիքսում, հիշում ու անալիզ անում:

- Ճիշտ եմ ասում չէ՞: Դու՛ էլ գիտես, որ ճիշտ եմ: Արցախը տալիս են: Բա ու՞ր են հայերը, ի՞նչ են անում: Ինչու՞ մեզ մենակ թողեցին, երբ պայքարում էինք, վատ-լավ, սխալ-ճիշտ փորձում էինք մի բան անել:

Ես Արցախը տեսել եմ: Դու ինձ ցույց ես տվել ու բացատրել ամեն քար ու թուփը, քեզ թվում էր ես փոքր եմ ու չե՞մ հասկանա, չե՞մ հիշի Բերձորն ու Աղավնոն, Բերդաձորի աՅռուծ տղեքին:

Ես Պարտիզանի ընկերն եմ, իրա Արցախի անտառում եմ եղել, իրա ձին նստել: Ես Պարտիզանին կարոտել եմ, ասում եմ` տա՛ր Արցախ, իսկ դու ասում ես` չենք կարա, ճամփեն փակ է: Ինչու՞ ենք Պարտիզանին մենակ թողել:

Դրա համար ես արդեն հնդիկ եմ, հնդիկների հետ կընկերանամ ու Արցախի ճամփեն կբացենք, Արցախն էլ թուրքերից կազատենք հնդիկներով: Հայերը թող տրաքվեն ու իրար ուտեն:

Ես չգիտեմ էս էրեխուն ի՞նչ ասեմ:

Ախր իմ ներսի կռիվն ինքն ամենից լավ է կարդում: Չգիտեմ` ո՞նց, չգիտեմ` ի՞նչ աչքերով... ու խոսում է այն, ինչ ես վախենում եմ բարձրաձայնել ու անգամ ինքս ինձ խոստովանել: ... Ինքն ավելի անկեղծ է: Ինքն ավելի անկեղծ է իր մտքերի ու իմ թաքնված վախերի հետ:

Մի օր տաքսի քշեք ու կհասկանաք, որ էս էրեխեն ճիշտ է ու Նիկոլը մեզ մի բան էլ շատ է...

(Հա՛, մի քիչ ավելի պատկերավոր եմ գրել` բայց նույնությամբ փոխանցելով մեր կռիվն ու իր մտքերը):

Արտ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Լուսանկարներում`

1. Բերդաձորի հերոսական գումարտակի հուշարձանն է` անցած ամռանը Բերձորի ճանապարհին, որը մնաց «գետի այն ափին»...

Պարտված հայրերի ամոթը:

2. Պարտիզանի ընկերը` Դանին, իր զենքով:

Դիտվել է՝ 4188

Մեկնաբանություններ